ԷԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՐՑՆ ԵՆ ԼՍՈՒՄ


 

Երեկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կլոր սեղանի շուրջ էին հավաքվել մի խումբ մտավորականներ ու իմաստուն-իմաստուն կեցվածքով խոսում էին Արցախի խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Փոլադ Բյուլբյուլ օղլին, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քյամալ Աբդուլան,  Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլին, այլք:

Թե Հայաստանից ո՞վ է մասնակցել այս քննարկմանը, բացի Արմեն Սմբատյանից` հայտնի չէ: Սակայն կարելի է կռահել, որ մասնակցած կլինեն մոսկվաբնակ մեր այն հայրենակիցները, ովքեր Ղարաբաղի մասին տակավին դատում են 1988-ի մոտեցումներով և գնահատականներով: Այդ քննարկմանը մասնակցում էր նաև ոչ անհայտ Միխայիլ Շվիդկոյը:

Ժողովրդական դիվանագիտությունը լավ բան է, այն հաճախ առավել հզոր է պետական մակարդակով ընթացող դիվանագիտությունից: Բայց ի՞նչ կարող են խոսել այն մարդիկ, ովքեր հեռու են Հայաստանից, ովքեր դույզն-իսկ չեն պատկերացնում ձևավորված իրավիճակը...

Մնում է ասել միայն, որ սա հերթական մի միջոցառում էր, որը, հավանաբար, անհրաժեշտ էր Միխայիլ Շվիդկոյին ու նրա հայ և ազերի երկու գործընկերներին: Ուրիշ ո´չ մեկի: Երևի այդ հանդիպում-քննարկումն էլ ինչ-որ դրամաշնորհի ճիչ է...

Ζn>ն��.�] (  Θ>

 

- Մենք մշակում ենք ծրագրեր, դասագրքեր, կա Կառավարության կողմից հաստատված` Լեզվի զարգացման պետական ծրագիր: Պարզապես պետք է ավելի հետևողական լինենք, որ դա իրականություն դառնա: Այդ ամենն ամրագրված է փաստաթղթերում, սակայն կիրառման ժամանակ ունենք թերացումներ: Մտահոգող են, օրինակ, բառերի հայեցի օգտագործման, եզրույթները հայերեն դարձնելու, պաշտոնական, ինչպես նաև մամուլի և ռադիոհեռուստատեսային լեզվի նկատմամբ հսկողություն սահմանելու խնդիրները: Մենք իրավունք չունենք անաղարտ չպահել մեր լեզուն. հատկապես հրապարակային լեզուն, որովհետև յուրաքանչյուր վթար հետագայում մեծ աղետ է դառնում ազգի համար:

Լեզվի պահպանության խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես Սփյուռքում: Օտար հողում ծվարած մեր հայրենակիցներն ամեն վայրկյան կանգնած են ուծացման, ազգային դիմագիծը կորցնելու վտանգին դեմ հանդիման: Այս առումով ևս գերատեսչության ջանքերը նկատելի են, նախարարի մտահոգությունը` գնահատելի.

- Մայրենին մեր միասնության հիմքն է, շաղախն ու ողնաշարը: Մեր լինելիության խորհուրդն է: Հայերեն խոսելն ամեն մի հայի պարտքն է: Կարծում եմ` տոնը նշելով` հատուկ երդում ու հավատամք ենք հղում առ մայրենին: Հետևաբար մեր խնդիրը, մեր գլխավոր անելիքը Սփյուռքում հայ երիտասարդներին հայերեն խոսել սովորեցնելն է: Փառք ու պատիվ Սփյուռքում ապրող բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ջանք չեն խնայում` գերադասելով շատ փոքր գումարներով իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել մայրենին երիտասարդներին փոխանցելուն: Այսօր Սփյուռքում գործում են 800-ից ավելի մեկօրյա և ամենօրյա դպրոցներ: Եվ մենք փորձում ենք նաև էլեկտրոնային միջոցներով մայրենին հասցնել հայ երիտասարդությանը: Շարժում ենք սկսել` ամբողջ Սփյուռքում իրականացնելու Հանրապետության նախագահի հե-տևյալ նշանաբանը` «Տանը խոսենք հայերեն»: Ես ուզում եմ, որ իրոք յուրաքանչյուր սփյուռքահայ ընտանիքում հայերեն խոսի:

Մատաղ սերնդին ճիշտ ու գրագետ մայրենի մատուցելու գործում ամենամեծ առաքելությունը վերապահված է դպրոցին: Մեզ հետ զրույցի ժամանակ այդ առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ.

- Մայրենին անաղարտ պահելն այսօր հրամայական է, քանզի ավելի շատ են այն խաթարողները, քան պահպանողները: Մենք պատերազմող երկիր ենք, և լեզվին տեր լինելը, անաղարտ ու մաքուր պահելն ամենակարևոր խնդիրն է պետության գոյության համար, ինչը սկսվում է դպրոցից ու մանկապարտեզից: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի և´ ուսուցիչները, և´ դաստիարակներն անգամ իրենց առօրյա խոսքը կազմեն գրագետ, որ երեխան գրագետ խոսք լսի: Իսկ թե ինչ է կատարվում տանը... Պարզապես պիտի ամեն ինչ անենք, որ դպրոցը հաղթի, դպրոցի լեզուն հաղթի ընտանիքում և դրսում հնչող ժողովրդախոսակցական հայերենին: Հետևողական ենք լինում, որ անգամ միջանցքներում դասամիջոցի ընթացքում երեխաներն իրար հետ հաղորդակցվեն գեղեցիկ, ճիշտ հայերենով: Ինչ խոսք, դժվար է: Օտարաբանությունները շատ են մեր լեզվում, դրսի գռեհիկ հայերենը շատ է խանգարում մեզ: Դա պայքար է, և ամեն օր պետք է լինենք այս պայքարի մեջ: Եթե ապրում է լեզուն, ապրում է նաև ժողովուրդը: Լեզուն ապրեցնողը մենք ենք: Մեր առաքելությունը շատ կարևոր է այս հարցում: Եվ դա գիտակցում են մեր ուսուցիչները, մտավորականները: Մենք չենք հուսալքվում, և բոլորս պետք է նպաստենք, որ հայերենն անաղարտ, մաքուր լինի: Իսկ մայրենին սրբորեն պահպանող մեր մայրերին կուզենայի դիմել Նժդեհի խոսքերով. «Հայ կնոջ միջոցաւ դարձի եւ զգաստութեան հրաւիրենք գաղութահայութեան ազգայնօրէն տկարացած տարրերը: Նրա պաշտպանութեան ու գուրգուրանքին յանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագոյնը, անկախութեան Մայիսը - սրբութիւննե րը մեր ցեղի»: