Ավստրալացին լվացել է իր կատվին լվացքի մեքենայի մեջ


4 ամսեկան կատուն 30 րոպե լվացքի մեքենայի մեջ մնալուց հետո ողջ է մնացել: Տիրոջ խոսքերով, կատուն մտել է լվացքի մեքենայի մեջ, որպեսզի քնի շորերի մեջ: Երբ լվացքը վերջացել է, ավստրալացին սկսել է հանել շորերը, լսել է կատվի մլավոց և տեսել իր կատվին: Լվացքի մեքենայից հանելուց հետո կատվին տարել են անասնաբույժի մոտ, որտեղ նրան սրսկել են անտիբիոտիկներ: Ժամեր անց կատուն նորից սկսել է թռչկոտել: