Իրանի նախագահն Ամերիկայում ու Եվրոպայում ապստամբություններ է կանխատեսում


Արդյո՞ք արաբական աշխարհը գոտևորած ապստամբություններն ընդամենը նախերգն են` Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում նմանատիպ սցենարների: Իրանական Kayhan պետական պարբերականում երկրի Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը դարձել է այդ ընդվզումների ոչ միայն պատճառը, այլ ավելին, նման իրադարձություններ համակելու են հենց իրենց: Նա նաև պնդել է, որ Իրանը երբևէ այդքան անվայելուչ չի վարվել բողոքավորների հետ և, որ իրենք անհամեմատ ավելի լավ են նախապատրաստվում միջուկային վթարներին` քան Ճապոնիան: - Մարդկային զարթոնքի ալիքը կընդգրկի աշխարհի բոլոր շրջանները` ներառյալ ԱՄՆ¬ն ու Եվրոպան: Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների առաջնորդները կարող են չմտածել, թե իրենք պաշտպանված են այդ ալիքից,¬ Ահմադինեջադի խոսքերը մեջբերել է Իրանի տեղեկատվական գործակալությունը: Իրանի առաջնորդը հայտարարել է, որ ամբարտավան և ինքնահավան տերություններն ու նրանց դաշնակիցները մոտենում են աղետին: Այդ երկրների, մասնավորա պես Ամերիկայի և Իսրայելի զավթողական վարչակարգի ղեկավարները սպանությունների, հանցագործությունների հրահրողներ են, ուրիշ ազգությունների իրավունքները ոտնահարողներ: Նա նախազգուշացրել է, որ Եվրոպան և Նահանգները պետք է դասեր քաղեն Իրաքից, Աֆղանստանից. Լիբիայում ցանկացած զինված միջամտություն միայն կվատթարացնի իրավիճակը. - Հուսով եմ, որ եվրոպական և ամերիկյան իշխանությունները չեն միջամտի և տարածաշրջանի բնակչությանն իրենց ապագան կանխորոշելու հնարավորություն կտան,¬ ասել է Ահմադինեջադը` դատապարտելով նաև Քադաֆիի գործողությունները: - Ցանկացած մեկը, ով ռմբակոծում է սեփական ժողովրդին` արժանի է դատապարտման: Հերքելով այն լուրերը, թե Թեհրանը ճնշումներ է գործադրել իր երկրի ցուցարարների հանդեպ, ԻԻՀ նախագահը մասնավորեցրել է. - Երբե´ք, երբեք: Մենք երբեք դա չենք արել: Վերջին 30 տարիների ընթացքում մեզ մոտ 30 արդար ընտրություններ են եղել: Ամեն շաբաթ ես 4 ժամ լինում են փողոցներում, զրուցում մարդկանց հետ… - Դուք ի՞նչ է, անջատողական ուժերին թույլ կտաք այրե՞լ պետական մարմինների շենքերը, կամ փողոցներում հարձակվել մարդկանց վրա՞: Այրե՞լ մարդկանց տները: Եթե որևէ մեկն այդպիսի վայրագություն կատարի Իսպանիայում, ի՞նչ կանեն դատավորները. ուղղակի կկանգնե՞ն ու կնայե՞ն, թե ինչ է կատարվում: Նրանք տներ են հրդեհել: Ոստիկանությունն ինչպե՞ս պետք է վարվի նման մարդկանց հետ: Եվ ի՞նչ պետք է անեն դատարաններն այդպիսի դեպքերում,¬ ասել է նա` զուգահեռներ անցկացնելով Իրանում ընդվզումների և բասկերի ԷՏԱ անջատողական խմբավորման միջև (որոնց գործողությունների արդյունքում վերջին 40 տարիների արդյունքում ավելի քան 600 մարդ է զոհվել: