«Օրենքով գողերին» Վրաստան է ուղարկում այն էլ` բռնի կերպով


-Աբխազիան և Հարավային Օսեթիան մեզ` ՌԼԴԿ-ին չեն հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է ռուս-թուրքական սահմանը,- հայտարարել է ՌԴԼԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` Region TV-ին տված հարցազրույցում: -Որպեսզի մեր և Թուրքիայի միջև ոչինչ չլինի` ո´չ Աբխազիա, ո´չ Օսեթիա, ո´չ Վրաստան, ո´չ էլ Ադրբեջան. միայն ռուս-թուրքական սահման, իսկ Արևմուտքում` ռուս-գերմանական: Ահա երկու սահման, որ ՌԼԴԿ-ն առաջիկայում առաջ է մղելու,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքով` «ցանկացած դեպքում», ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն է ոչնչացնել Իրանը: - Իսկ դա Հայաստանի և Ադրբեջանի սահմանն է, որին առնչվում է նաև Վրաստանը: Ուստի եթե Վրաստանն արգելափակի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը, վրացական բիզնեսը Ռուսաստանում կոչնչացվի, «օրենքով գողերին» բռնի կերպով կուղարկենք Վրաստան, և այդ երկիրը կշրջափակվի բոլոր կողմերից,- ասել է ժիրինովսկին