Ամենաանհավանական իրականություններ


* Բոլոր ժամանակների ամենակարճատև պատերազմը տևել է 38 րոպե: Դա անգլո-զանզիբարյան պատերազմն էր: Մարդկային կորուստները խիստ անհավասար էին. Զանզիբարիայի կողմից 500 զոհ, Բրիտանիայի կողմից` 1: * ԱՄՆ Զինված ուժերի կազմում կա մի գումարտակ` բավականին ուշագրավ անվանումով` «3¬րդ ատամնային գումարտակ», որը պատասխանատվություն է կրում օվկիանոսի վրա բնակեցված ամերիկյան ծովայինների ատամների առողջության համար: Ստեղծվել է 1979 թվականի նոյեմբերի 1¬ին: Այսօր գումարտակի կազմի մեջ մտնում են 77 ռազմական ատամնաբույժ, 4 ռազմական բժիշկ և 181 ատամնատեխնիկ: Գումարտակն ունի նաև պաշտոնական տարբերանշան (զինվորի ծախ թևքի վրա): * Բրիտանիայի և Իսպանիայի միջև մղված իննամյա պատերազմի (1739-1748) պատճառը բրիտանական առևտրական նավի նավապետ Ռոբերտ Ջենկինսի այն հայտարարությունն է եղել, որ Իսպանիայի մաքսատան ծառայողները կտրել են իր ականջը: * Ստաբբին Առաջին համաշխարհային պատերազմի ամենանշանավոր շունն է և միակը աշխարհում, որ պաշտոնապես ստացել է զինվորական կոչում իր կատարած ծառայությունների համար: * Մ. թ. ա. 338 թ. Ալեքսանդր Մակեդոնացին ցրեց հին հունական մի ստորաբաժանում, որը կազմված էր 150 համասեռամոլներից: * 1942 թ. Օլեգ Անտոնովն առաջ է քաշել «Թևավոր զրահամեքենայի» (A-40) մոդելը` պարտիզաններին պաշտպանելու համար: Նախատիպի ստեղծումը կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ, այդ պատճառով գործընթացը դադարեցվեց: Գոյություն է ունեցել «Թևավոր զրահամեքենայի» միայն մեկ օրինակ: * Բրիտանացիների կողմից ստեղծվել են հատուկ ռազմանավեր` սառույցի խարտուքներով` գերմանական սուզանավերի դեմ պայքարելու համար: Այս արտասովոր միտքը ծնվել է այն տարիներին, երբ դաշնակից երկրների ու հատկապես Մեծ Բրիտանիայի արդյունաբերությունը անմխիթար վիճակում էր: Իսկ սառած ջուրը էժան և անսահմանափակ պաշար էր: