2012-ին Երկիր մոլորակը չի´ կործանվելու ԱՆՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ


Մայաների օրացույցը կազմվել է շուրջ 4 հազար տարի առաջ: Համաձայն դրա` 2012¬ի դեկտեմբերի 21¬ին ավարտվում է մարդկության զարգացման մեծ շրջափուլը, որը տևել է 26 հազար տարի: Այդուհետ սկսվում է դեպի էներգետիկ նոր վիճակի անցման շրջանը: 2012¬ից, իբր մարդկությունը քննություն է հանձնելու` զարգացման նոր դարաշրջան անցնելու համար, որը կտևի մինչև 2053 թվականը: Շատերը ենթադրում են, որ անցումային փուլում կարող է Երկրի բևեռների փոփոխություն կատարվել, և մոլորակի էլեկտրամագնիսական դաշտը մոտ 3 օրով «կանջատվի»: Ու քանի որ մարդիկ սերտորեն կապված են Երկրի դաշտի հետ` կարող է խաթարվել ֆիզիոլոգիան և «զրոյացվել» հիշողությունը: 2012 թ. սպասվում է աստղագիտական արտակարգ ևս մեկ երևույթ` 3 խավարում. Լուսնի, Վեներայի (Արևի հետ) և Արեգակի: Արեգակնային համակարգը Ծիր Կաթինի կենտրոնի հետ նույն գծի վրա կշարվի, ինչը տեղի է ունենում 26 հազար տարին մեկ անգամ: Ճիշտ այդքան ժամանակ է պահանջվում, որպեսզի Արեգակը մեկ շրջան գործի գալակտիկայի շուրջը (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն):