ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ


Ըստ «Բարգավաճ Հայաստանի» մեր իրազեկ աղբյուրների, կուսակցության խորհրդարանական ներկայացուցչությունը դժգոհ է ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի գործունեությունից: Նրա պասիվությունը, հատկապես մաքսային օրենսգրքում նրա առաջարկած փոփոխության ինքնակամ դուրսմղումը շարժել է ԲՀԿ-ական պատգամավորների զայրույթը: Վերջիններս համոզված են, որ «Գյումրի գարեջուր» ձեռնարկության սեփականատերը չի արդարացնելու իրենց հույսերը: Ուստի արդեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ աշնանային նստաշրջանում կուսակցությունը «հետ կկանչի» Բալասանյանին` զբաղեցրած պաշտոնից և նրան կուղղոր դի դեպի Գյումրի` խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն իրականացնելու համար: