1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Զարմանալի մարդ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ խոսքը բոլորովին էլ սնվել¬չսնվելու ընտրանքում նախապատվությունը կեցության նշված ձևերից երկրորդին տալու մասին չէ: Ազատության հրապարակում հանգրվանած գործիչը սկսել է գրանցել իրեն այցելող ծանոթ¬անծանոթներին ու մինչև անգամ զորակցություն հայտնողների ցուցակն է տարածել: Համենայն դեպս նրանք, ովքեր չեն հասցրել նախկին Արտգործնախարարի ձեռքսեղմմանն արժանանալ, չպետք է հուսահատվեն, չնայած շրջանառվող ցուցակը շատ ավելի ընդգրկուն պետք է լիներ: Ու թերևս` կլիներ, եթե բողոքի ծայրահեղ միջոցին դիմած գործիչը հստակեցներ, թե հատկապես ինչի՞ դեմ է ընդվզում և ո՞ր պարագայում իր պահանջը բավարարված (կամ դրան մոտ) կհամարեր: Մինչդեռ ընդդիմադիր գործիչն այնքա˜ն բողոք ու պահանջներ պետք է որ ներկայացներ… Բայց… Այս ամենում շատ ավելի հետաքրքիր մի ուրիշ դրվագ կա: Փաստորեն Ժառանգականներն ասես ենթագիտակցորեն ԿԸՀ¬ի գործառույթ են իրենք իրենց վերապահել: Հրապարակում հայտնվելուց հետո առաջին հետաքրքրասերներին նա տեղեկացրեց, որ ոչ մի սպասելիք ու առավել ևս պահանջ որևէ մեկից չունի: Հիմա էլ նույնն է ասում` որպես հացադուլի ժամկետ նշելով` որքան Աստված ուժ կտա իրեն: Աստված, իհարկե, ուժ կտա Սուրբ Հարության պահուց օրերին ծոմապահությամբ Տիրոջ բարեհաճությունը հայցողներին: Սակայն աղմկահարույց հացադուլը ծոմ չէ. կոնկրետ պահանջ է ենթադրում: