Արյունահոսող ծառեր


 

Թեև վաղուց գիտականորեն հիմնավորված են սարսափազդու այս երևույթի պատճառները, սակայն այն շարունակում է զարմացնել: Արյունահոսող ծառերի մասին հավանաբար շատերն են լսել: Այսօր մարդկությանը հայտնի են այսպիսի 2-ը միայն: Դրանցից մեկը 700- ամյա հնդկակաղնին է` Ուելսում` Նյուպորտ քաղաքից ոչ հեռու: Արդեն մի քանի տասնամյակ ծառի կեղևից կարմիր հեղուկ է հոսում: Հնագույն լեգենդի համաձայն` միջնադարում մահապատժի ենթարկված, սակայն անմեղ հոգևորականին հենց այս ծառից են կախել, և հավատում են, որ նրա արյունն է հոսում: Իսկ գիտնականները համոզված են, որ անձրևաջուրն, անդադար հոսելով դեպի ծառի բունը, միախառնվում է քայքայված փայտանյութի հետ` կարմիր երանգ ստանալով: Երկրորդ արյունահոսող ծառն էվկալիպտ է` տենդածառ, որը գտնվում է Մադագասկարում: Այն կտրելու յուրաքանչյուր փորձ ուղեկցվել է «արյան» շիթերով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեղուկը գունավորողը անտոցինին գոյացությունն է, որը ներկող հատկություն ունի: