Վենետիկը սուզվում է


 

Դոժերի ու ջրանցքների հրաշք քաղաքը շարունակում է ընկղմվել: Ու պատճառը միայն համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը չէ (հաղորդել է UPI գործակալությունը): Չնայած վերջերս գիտնականները շտապեցին ավետել, թե հիդրոտեխնիկական սարքավորումները հուսալիորեն պաշտպանում են քաղաքը, սակայն նոր հետազոտություններն այլ իրողություն են արձանագրել. Վենետիկը «ջրահեղձ» է լինում` թեքվելով դեպ արևելք:

- Վենետիկը շարունակում է սուզվել` տարեկան մոտ 2 միլիմետր. Վենետիկյան ծովալճում ծովի մակարդակը բարձրանում է ևս 2 միլիմետրով,- փաստել է հետազոտության ղեկավար, Կալիֆոռնիայի օվկիանոսագիտության ինստիտուտի աշխատակից Սկրիպս Յեուդա Բոկը:- Դա այնքան նկատելի չէ, բայց կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Սուզման այսպիսի տեմպերով վենետիկյան կղզիները 2030 թ. 8 սմ «կլողան» դեպի ծով: Հընթացս քաղաքի պատմական կենտրոնը` վենետիկյան արշիպելագի արևմտյան կղզին, մյուս շրջաններից բարձր կմնա: