Կիբեռհրամանատարներ` ռուսական բանակում


 

Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ծանուցել է Ռուսաստանի զինված ուժերում նոր կառույցի ստեղծման մասին:

Երկրի ԶՈՒ տեղեկատվական անվտանգությունը կապահովի հատուկ ավտոմատ հրամանատարությունը:

- Ներկայումս քննարկվում է կիբեռհրամանատարության ձևավորման խնդիրը: Դա պայմանավորված է տեղեկատվական անվտանգության ապահովմամբ` ինչպես զինված ուժերում, այնպես էլ կառավարության ողջ ինֆրակառուցվածքում,- ասել է պաշտպանության կառույցը համակարգող փոխվարչապետը:

Նա նշել է, որ այս հարցում Ռուսաստանը հետևում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, որոնք այդ նպատակի համար հսկայական միջոցներ են հատկացնում (գրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):

Առանձնապես էական չէ, թե նա ինչու է հիշատակում իրենց համար ընդօրինակելի դարձած փորձի վրա ծախսվող «հսկայական միջոցները»: Բայց հետաքրքրական է այն համոզվածությունը (և ոչ միայն այս առիթով), թե ավտոմատ սարքերը բացառապես անթերի ու վստահելի են: Անթերի ու հուսալի են, իհարկե: Բայց նախ` դրանք իրենցից քիչ «վստահելի» մարդկանց ձեռքով են ստեղծվում, ծրագրավորվում ու կառավարվում: Դե, իսկ տեխնիկայի խափանման դեպքում...

Այնուամենայնիվ, տեխնիկական հեղափոխությունն անխուսափելի անհրաժեշտություն է: