2 ՐՈՊԵՈՒՄ` 3 ՄԱՐԴ


 

Ամեն 40 վայրկյանում աշխարհում 1 ինքնասպանություն է գործվում:

Սարսափազդու վիճակագրություն, որին երեկ անդրադարձել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը` հավելելով.

- Դրա արդյունքում ավելի շատ մարդ է մահանում, քան բոլոր պատերազմներում, բնական աղետներում ու դժբախտ պատահարներում:

Ասել է թե` խաթարվել է մարդկային հոգեաշխարհը: Մանավանդ` խոսքը հոգեկան շեղումներով տառապողների մասին չէ, այլ առո´ղջ մարդկանց:

Ինքնասպանության կամ ապրել չցանկանալու բուն պատճառը ելք չգտնելն է այն իրավիճակից, որում հայտնվում է անհատը:

Իսկ ի՞նչ է արվում` 4 տարին մեկ երկրիս ամենաթանկ կապիտալը դարձող ազգաբնակչության հոգեկան առողջությունը հետընտրական 4 տարիներին չխաթարելու համար: