ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐՍ ՀՈԳՆԵԼ ԵՆ


 

Թե՞ ժամանակ չունեին: Իբր չորս տարի այնքան էին տառապել, որ երեկ արդեն հալ ու հավես չգտան` հայոց երեսփոխարանի 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի վերջին նիստին գոնե ֆիզիկապես ներկա գտնվելու: ԱԺ խոսնակ Ս. Նիկոյանն, իհարկե, «ըմբռնումով» արդարացրեց այն արտառոցությունը, որ այդօր 131-ից 39-ն էր բարեհաճել խորհրդարան ներկայանալ.

- Այստեղ արտառոց ոչինչ չկա. ուղղակի նախընտրական տրամադրություններ են:

Եթե նախընտրական տրամադրություն ասվածը գործալքությունն է, արհամարհանքը այն գործատեղի հանդեպ, որի համար նորից մրցավազքի հորձանուտ են նետվում, ուրեմն… երիցս վա˜յ «սիրելի ընտրողներին»:

Փաստորեն նախընտրական տրամադրություններն օրենսդիր մարմնի աշխատանքն են տապալում, իսկ հետընտրական տրամադրություններն այդպես էլ չեն գալիս:

Մարդիկ հո´գ-նե´լ ե˜ն, ժողովուրդ: Հանգի´ստ թողեք նրանց և ընտրեք չհոգնածներին: