ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայ ժողովրդի դատը մարդկության դատն է

«Ո՞վ էր թուրքը ցեղասպանությունից առաջ» հարցի պատասխանը տվել է մարդկության մեծագույն հանճարներից 

Վ.Հյուգոն` «Ամեն ինչ պղծված է և ավերված. այստեղով թուրքն է անցել»:

«Իսկ ո՞վ է թուրքը ցեղասպանությունից հետո. ամեն ինչ առանձնահատուկ դաժանությամբ պղծող և ամեն ինչ առանձնահատուկ վայրագությամբ ավերող գենետիկ հատկությանը ավելացել է նաև  անպատիժ մնալու բարդույթը:

Անատոլ ՖՐԱՆՍ

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայոց Ցեղասպանության ամենալայնամասշտաբ և հեղինակավոր վկայություններից մեկն է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-16թթ) Հենրի Մորգենթաուի «Հայոց ցեղասպանության գաղտնիքները» գիրքը.

- Չնայած թուրքական կառավարության սահմանած գրաքննությանը` բազմաթիվ ամերիկացիներ, հատկապես միսիոներները, գալիս էին ինձ մոտ, ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին պատմում էին այն սարսափազդու տեսարանների մասին, որոնք նրանք տեսել ու վերապրել են: Նրանցից շատերը` թե´ կանայք և թե´ տղամարդիկ, հիվանդագինորեն ստանում էին հոգեկան ցնցում: Նրանք ինձ բերում էին ամերիկացի կոնսուլների նամակները, որոնցում մանրակրկիտորեն նկարագրվում էին մղձավանջային տեսարանները, որոնք անհնար է բառերով նկարագրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքը գերազանցել է իր սատանայական վատ կերպարը, որը դարերի ընթացքում լավ հայտնի է դարձել բոլորին:

- Մի՞թե 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարյուրավոր քաղաքների ու գյուղերի ավերումը և նախօրոք որոշված թուրքի բոլոր դժոխային գործողությունները կմնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց մասսայական սպանություններն ու խոշտանգումները, միևնույն է, նման չարագործության ճիչը երկինք կհասնի:

Η Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր, որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ` աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:

ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ, գերմանացի գրող, 1919 թ.

Η Աքսորելը նույնչափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը: Եվ զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմագրավել` նույնիսկ հաջողության հույսեր չունենալով: Այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը, վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ` Թուրքական պետության մեջ:

ՀԱՆՍ ՎԱՆԳԵՆՀԱՅՄ,

Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915 թ.

Η Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը նախազգուշական միջոցների քողի տակ:

ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ, անգլիացի

պատմաբան, 1915 թ.-