Հետընտրական բնորոշումներԻ


ԱԺ ընտրությունների անաչառությունն ու օբյեկտիվությունը ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հիմնավորում է նաև եվրոպական և ԱՊՀ դիտորդների գնահատականով£ Նա (ընտրողներից շատ¬շատերը նույնպես) ողբերգություն չի համարում այն, որ քաղաքական շատ ուժեր չմտան խորհրդարան£ ¬ Ընդդիմությունը չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և այն քայլերը, որ պետք է արվեր հաջողության հասնելու համար£ Նրանք ձեռքից բաց թողեցին ընտրողների պատկառելի մի հատված` մոտ 25 %, որն հետագայում վերաբաշխվեց, և էլ ավելի մեծացավ ՀՀԿ¬ի բաժինը ապագա խորհրդարանում£ Նախընտրական շրջանում նրանք բավականին խոստումներ էին տվել իրենց ընտրողներին և այսօր իրենց անհաջողությունները պատճառաբանում են կեղծիքների կիրառմամբ£ Բնական է հետաքրքրությունը, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի 4-րդ գումարման Ազգային ժողովում կամ նոր կառավարությունում£ ՀՀԿ փոխնախագահն, իհարկե, ձեռնպահ է մնում որևէ անուն հրապարակելուց և հավաստիացնում, որ դեռ ամեն ինչ նախնական քննարկումների փուլում է. կարճ ժամանակ անց պարզ կդառնա ամեն ինչ£ Սակայն մի բան հստակ է, որ կառավարությունում չեն կարող ներգրավված լինել մանդատ ստացած ընդդիմադիր ուժերը, քանի որ նրանք այլևս ընդդիմադիր չեն լինի£ Թերևս այլ է արտախորհրդարանական ուժերի պարագայում, որոնց ԱԺ նախագահն ընդդիմադիր է համարում պայմանականորեն£ ¬ Խնդիրը եթե կոալիցիայի մասին է, ապա արտախորհրդարանական ուժերը չեն կարող կոալիցիայի մեջ լինել. կարող է լինել շատ լավ համագործակցություն… Այս խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոններում կարող են ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչներ լինել£ «Ավանգարդի» այն հարցին, թե ՀՀԿ¬ն, որպես մեծամասնություն կազմող իշխանական կուսակցություն, ի՞նչ լծակներ կկիրառի չաշխատող կամ ԱԺ աշխատանքները բոյկոտել փորձող պատգամավոր ների նկատմամբ, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. ¬ Այն բոլոր լծակները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով£ ¬ Իսկ հետկանչի մեխանիզմ կկիրառվի՞£ ¬ Պատգամավորի համար այդպիսին գոյություն չունի և առհասարակ Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում նման մեխանիզմ չի կիրառվում£ Կարծում եմ` նրանք, ովքեր նախընտրական շրջանում խոսում էին հետկանչի մեխանիզմ մտցնելու մասին, անգամ երազում չէին տեսնում, որ դա հնարավոր կլինի և ոչ էլ նման ցանկություն ունեին£ Որովհետև ակնհայտ է, որ դա բոլորովին այլ սկզբունք է, որը կիրառելի չէ Եվրոպայի համար£ Դա պարզապես քաղաքական սպեկուլյացիա էր, որ պարբերաբար արվում էր£ Հետկանչը բոլորովին կապ չունի պատգամավորի լավ կամ վատ աշխատանքի հետ£ ¬ Իսկ ընկերոջ փոխարեն քվեարկող պատգամավորի նկատմա՞մբ£ ¬ Մարդիկ միշտ էլ հնարամիտ կգտնվեն, եթե անգամ աթոռները 15 մետր հեռավորության վրա դրվեն£