ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ընդդեմ մեկ պլյուս մեկի` մինուս հազար Քաղաքական մեկնաբանները գտնում են, որ ընդդիմադիրները ամնեզիայով են տառապում: Չէ՞ որ 2004-ին էլ արմատականները ամիսներով մեկ պլյուս մեկ պլյուս մեկ էին «արել», իսկ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանները մեկ ժամվա ընթացքում մինուս հազար «արեցին»: «Ուժեղները` արդար, թույլերը` պաշտպանված» կարգախոսը չգործեց «Բարգավաճ Հայաստանից» հայտնում են, որ հակառակ ակնկալիքների` իրենց կուսակցությունը ԱԺ-ում այնքան ուժեղ չէ արդար լինելու` «թույլ»` փոքրամասնություններ` ՕԵԿ-ի և «Ժառանգության» պաշտպանվածությունը ապահովելու համար: Վտանգավոր է խափանել սովորույթի ուժը Հոգեբանները գտնում են, որ Հայաստանի բնակչությունը ծանր սթրեսի մեջ կարող է հայտնվել, եթե տարիներ շարունակ զրկված լինի Արշակ Սադոյանի այնքան ծանոթ ձայնը լսելու հնարավորությունից: Առաջարկվում է բացել նոր ռադիոալիք, որը կկոչվի «արշակաձայն» կամ «Չորրորդ խոսափող»: Յուրաքանչյուր նոր կարող է հնանալ Ռուսաստանյան փորձագետները Արամ Կարապետյանին խորհուրդ են տվել նոր ժամանակները տեղավորել սառցախցիկում, որ չհնանան: Հեռախոսազանգ «Հայֆիլմից» Տիգրան Կարապետիչը «Հայֆիլմից» հրավեր է ստացել նկարահանվելու «Ուտող-ուրացողները» երկսերիալ տրագիկոմեդիայում: Փողը միշտ էլ եղել է «աշխարհի չեմպիոն» Իսրայել Հակոբկոխյանը իր կյանքում առաջին անգամ ռինգ դուրս եկավ ոչ թե բռնցքամարտիկի, այլ փողի դեմ, և վերջինիս կողմից էլ ենթարկվեց նոկաուտի` չպահպանելով չեմպիոնի կոչումը: ԱԺ-ից քշվածները` Ֆորշի մոտիվներով Սա ավտոբուս է, սա մարշրուտնի է` Ընտրողներով ու լիքը փողով… Սա Գեղամյանն է, սա Սադոյանն է` Տրտնջալով ու բողոքներով, Սա Դեմիրճյանն է, սա Գասպարյանն է, Որը հայտնի է ԺՈՒԿ անունով, Սա Մանուկյանն է, սա էլ Շավարշն է… Իսկ սա Նիկոլն է` «Մեկ պլյուս մեկով»: Հենց այսպես էլ ընտրում ենք`

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ