Քենեդիների հերթական դժբախտությունը


 

Նշանավոր գործիչ Ռոբերտ Քենեդի որդին և Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդի եղբորորդի Ռոբերտ Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել: Անցյալ շաբաթ Մերի Ռիչարդսոնին կախված են գտել Նյու Յորքի նահանգի իրենց սեփական տան նկուղում: Եվ հուղարկավորության ժամանակ արտասանած իր հրաժեշտի խոսքում Քենեդին պատմել է կնոջ դժվարին կյանքի և այն մասին, որ նրա ներսում դևեր կային.

- Մահից մեկ օր առաջ նա զանգահարել էր ինձ և ասում էր. «Ես այնքան լավ աղջիկ եմ եղել»: Ես ասացի. «Այո, գիտեմ, դու մինչև հիմա էլ այդպիսին ես»: Նա համառորեն պայքարում էր: Նրա ներսում դևեր կային, թեև նա դրան արժանի չէր: Ես արել եմ ամեն հնարավորը, որ օգնեմ նրան:

Հանգուցյալի մտերիմներն այլ կարծիքի են և ենթադրում են, որ միսիս Քենեդիի հուսահատության, ապա և ինքնասպանության պատճառն ամուսնու հետ գժտությունն է: 2010 թ. ամուսինը դիմել էր ամուսնալուծվելու, որն այդպես էլ վերջակետին չհասավ, բայց նա մինչ օրս էլ պահպանել է հարաբերությունները հեռուստաշոուի աստղ Շերիլ Հեյնսի հետ: Մերին պայքարում էր ալկոհոլային կախվածության դեմ և դեղորայք էր օգտագործում (գրել է The DΖily TelegrΖΘh-ը):

Ամուսինը սակայն, մահվան այլ պատճառ է նշել: Ըստ նրա` կինը որոշել էր հեռանալ Մանհեթենի կենտրոնում գտնվող տնից և տեղափոխվել մերձքաղաքային Մաունթ-Կիսկո արվարձան` հրաժարելով ճարտարապետի իր առաջընթացից` երեխաներին դաստիարակելու նպատակով:

Չէ˜, շքեղ բնակարանն ու ապահով կյանքն էլ երջանկության երաշխիք չեն: