Խոսք հիշատակի

ՀԱՄԲՈԻՅՐՆԵՐ ՇԻՐԻՄԻԴ` ՍԱՍՆՈ ԼԵՌՆԵՐԵՆ


 

... Ծուռ էիր, խենթ էիր` սասունցու քո բոցկլտուն հայրենասիրությամբ:

(Ստեփան Պողոսյանը ԱՆՄԱՀԱՑԱՎ)

Քո մեջ ԸՄԲՈՍՏԻ արյունն էր հոսում` սնուցելով նաև գրիչդ...…

Այլ կերպ չէր արվի այն, ինչը դու արեցիր:

Դու էլ Ձորի Միրոյի պես ձեռքդ խրեցիր թեժ կրակի մեջ և այնտեղից մի կտոր բոց հանելով, դեմ տվեցիր թուրք թշնամուդ քթին` ծխախոտ վառելու և նա, խենթացած ՀԱՅԻ ԽՈՐՈՎՎՈՂ մսի հոտից, վախկոտ ոռնոցով ետ փախավ իր որջը...

«Այդպես» եղավ նաև, երբ մոսկովյան դիկտատի հաղթահարմամբ, Հայկոմկուսի կենտկոմն ի վերջո (Քոչինյան), խոհեմաբար քեզ ՆՊԱՏԱԿԱԿԱՐԳԵՑ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ: Եվ դու` «ճիշտ ժամանակին ծնված ԱՆՀԱՏԴ», սասունցու վճռականությամբ ետ քաշելով նաև մեր «ազգայնականության» վրա ՍՄԿԿ կենտկոմի քաշած կարմիր վարագույրը, կապույտ եթեր հանեցիր մեր ԿՈՐՍՎԱԾ ԷՐԳՐԻ խաղն ու պարը, երգն ու տարազը: Կյանքի կոչեցիր հայ ֆիդայիներին և ընդհանրապես Հայոց Դատին ու Մեծ Եղեռնին վերաբերող բազմաթիվ ու նպատակային հաղորդաշարեր` դրանք վերածելով հատկապես նոր սերնդի հոգու կանչի... Այո, Եղբայրս, դու եղար մեր ազգային ՆՈՐՈՎԻ ԶԱՐԹՈՆՔԻ ԲԱՂՁԱԼԻ ՄՈԻՆԵՏԻԿԸ` քո «տանիքի» տակ հավաքելով հայ անվանի մտավորականության ծլունակ կորիզը` նաև ի դեմս քո հատընտիր մարտունակ աշխատակազմի...

Հետագայում, երբ բեղուն գրիչդ ևս նվիրեցիր քո ոգեկոչած նմանաշունչ պրոբլեմներին, արդեն ամբողջացավ կերպարդ` նաև որպես ՊԱՏՄԱԲԱՆ, որպես ՄՆԱՅՈԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ստեղծած (վեր հանած) ԱԶԳԱՍԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ...

Երջանկահիշատակ Ատեփան Կարապետի (մեր սիրելի «ԿԱՐՊԻՉ»). դրվատանքի արժանի շատ ասելիք կա նաև թե´ մեր ուսանողական տարիների և թե հատկապես Հայաստանի կոմերիտմիության հրամկազմում մեր երկարատև համատեղ բեղմնավոր աշխատանքի անցյալից, որոնք հասկանալիորեն շրջանցելով, այդուհանդերձ, երկու ՉԱՐԽԱՓԱՆ դրվագների մասին չխոսել չեմ կարող` ի լրումն պայծառ կերպարիդ...

Մեկն այն, թե ինչպես մենք, դեռ 1968-ին, ՀամԼԿԵՄ կենտկոմի բյուրոյում, ընդամենը մեկ, էն էլ «խիստ գաղտնի» հակափաստարկով «գետին փռեցինք» էդ ժամանակ գայլահայր Ալիևի բռթբռթոցներով ՀամԼԿԵՄ կենտկոմի քարտուղար դարձած, հայտնի միմոս Աբդուլռահմա Վեզիրովի «մեյիդը»...

Երբ նա փորձեց մեզ մեղադրել իբրև որոշ անկայուն երիտասարդների (ընդամենը երկու հոգու) տուրիստական շրջագայության երաշխավորողների, մենք, ստիպված, նրա ճակատին շրխկացրինք ի պաշտոնե մեզ հայտնի, սակայն հասկանալի պատճառներով հրապարակման չենթակա այն փաստը, որ իր երաշխավորությամբ Թուրքիա մեկնած Ադրբեջանի 27 հոգիանոց պարի անսամբլից և ոչ մեկը հայրենիք չէր վերադարձել...

Հաջորդ, արդեն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՐԽԱՓԱՆՈԻԹՅՈԻՆՆ այն եղավ, որ դու` արդեն սկսվող փոթորկի պահին Հայաստանի կոմկուսի ղեկը առաքելությամբ ստանձնած ՍԱՍՆԱ ԾՈԻՌԴ, ՀԱՅԱՏՅԱՑ Գորբաչովին թույլ չտվեցիր Հայաստան զորք մտցնել` ՀՀՇ-ական հայտնի հակառուսական տխմար նկրտումների դիմաց...

Ամփոփեմ ՑԱՎԱԽՈՍՈԻԹՅՈԻՆՍ, ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ: Թող Արևելյան Հայաստանի հողը թեթև լինի վրադ: Իսկ Արևմտյան Հայաստանի Սասնո Լեռներում, թաղմանդ օրը, վստահ եմ` հնչեց հայ ֆիդայիների հոգիների պատվո համազարկը...

Խորը ցավակցություններս արժանավոր զավակներիդ` Կարենին և Հասմիկին, ովքեր իրենց երջանկահիշատակ մոր` ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԱՆԵԼԿԱՅԻ վաղաժամ կորստից հետո այսօր, ավաղ` լրիվ որբացան: Սակայն, փառք Աստծո, որ նրանք ունեն մի մեծ սփոփանք... ՆՐԱՆՔ ՀԻՇԱՏԱԿԻ ՔԱՐԵՐՆ ԵՆ ԻՐԵՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ:

Ցավախոս` Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ