Նախընտրելին ինքնաբացարկն է


 

Մինչ շատերս մտածում էինք, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտնող Վարդան Օսկանյանը կարող է հրաժարվել կուսակցությունից և ստեղծել նոր խմբակցություն, մեր իրազեկ աղբյուրները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է «լուծել» Օսկանյանի հարցը` նրան պարտադրելով ինքնաբացարկի դիմում գրել: Ինքնաբացարկի դիմում գրելու շեմին է կանգնած նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով նույնպես ցանկալի չէ խորհրդարանում, քանի որ նա ևս դեմ է արտահայտվում ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու գաղափարին:

Արդեն ինքնաբացարկի դիմում է գրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական Ստեփան Մարգարյանը, ով համարվում էր չափավոր և զուսպ գործիչ: ԲՀԿ-ում ինքնաբացարկների շարքը լրացրել է նաև Վահե Հովհաննիսյանը...

Այս ամենը վկայում է, որ ԲՀ կուսակցությունում դեռևս ամեն ինչ չէ, որ խաղաղ է: