ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ


 

Չնայած հաշված օրեր են մնացել մինչև խորհրդարանի աշխատանքների սկիզբը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի հստակեցրել իր խմբակցության կազմը, դեռևս անհայտ է մի քանի պատգամավորների հարցը: Խնդիրն այն է, որ հատկապես Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ կա ժխտողական վերաբերմունք, սակայն Հմայակը միակը չէ, ով դեռևս «կախված է թելից»: Ինչպես հայտնի է դարձել` ԲՀԿ-ում կան ուժեր, ովքեր ոչ միայն սատարում են Վարդան Օսկանյանին, այլև կտրուկ դեմ են արտահայտվում կոալիցիա ստեղծելու գաղափարին: Բայց, անկախ նրանց ցանկություններից, կոալիցիան դե ֆակտո արդեն ձևավորվել է, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ համաձայնել է համագործակցել ՀՀԿ-ի հետ: Եվ դա օրինաչափ է: Շատ ավելի վաղուց ստորագրված հուշա-գիրն արդեն իսկ հավաստում է, որ կուսակցությունը 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պարզապես պետք է հետևողական լինի, որպեսզի խորհրդարան մտնեն միայն «ստուգված» ուժերը: Իսկ չար լեզուները շարունակում են պնդել, թե ԲՀԿ ներսում փոթորիկ է հասունանում, որը կարող է խմբակցության փլուզման պատճառ դառնալ…