Պրիմադոնան խառնեց պլանները


Երկար տարիներ համատեղ ապրելուց հետո երգիչ Վլադիմիր Պրեսնյակովն ու երգչուհի Նատալյա Պոդոլսկայան վերջապես օրինակացրել են իրենց ամուսնությունը£ Հարսանյաց հանդեսն, իհարկե, անցել է մեծ շուքով, սակայն Պրեսնյակովի նախկին զոքանչ Ալլա Պուգաչովան ներկա չի գտնվել հարսանիքին£ Փոխարենը` նա նորաթուխ ամուսնական զույգին հրավիրել է ելույթ ունենալ իր համերգում£ Ինչ խոսք, հարսանեկան այդպիսի նվերից անկարելի է հրաժարվել, և նորապսակները որոշել են չմեկնել հարսանեկան ճամփորդության` ինքզինք մխիթարելով, որ վերջերս արդեն հանգստացել են Մալթայում ու շատ առույգ են զգում իրենց£