Ֆիշերին կարտաշիրիմեն


Իսլանդիայի գերագույն դատարանը թույլ է տվել երկու տարի առաջ մահկանացուն կնքած շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Բոբի Ֆիշերի աճյունի արտաշիրիմում կատարել` ճշտելու, թե նա իսկապես 9-ամյա Ջինիի հայրն է£ Նման պահանջ ներկայացրել է ֆիլիպինուհի Մերիլին Յանգը£ Առժամանակ առաջ կատարված աղջկա արյան անալիզների հետազոտման արդյունքն անբավարար է համարվել£ Հանգուցյալին նույնպես պետք է ստուգել£ Եթե Ֆիշերի հայրությունն ապացուցվի, աղջնակն ու նրա մայրը կհավակնեն մաս ստանալ շախմատիստի ժառանգությունից, որը հասնում է 2 միլիոն դոլարի£ Ի դեպ, Բոբին կտակ չի թողել, և նրա ունեցվածքի համար պայքարողները քիչ չեն. հանգուցյալի այրին` Միյիկո Վատայը (թեև գրոսմայստերը միշտ հերքել է, թե այս կնոջ հետ ինքն ամուսնացած է), երկու զարմուհիները£ Նրանցից զատ, Ֆիշերի միջոցներին տիրանալու ձգտում ունեն ամերիկյան վերահսկիչ մարմինները, որովհետև մարզիկը չվճարված հարկերի պարտքեր ունի, ու ներկայումս դատարաններում քննվում են այդ ժառանգությանն առնչվող մի քանի գործեր£ Հիշեցնենք, որ Բոբի Ֆիշերը շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 1972¬ին ու այդ տիտղոսը պահպանել է 3 տարի£ Մարզական հաջողություններից բացի, նա ճանաչված է եղել նաև իր կռվասեր պահվածքով£ 1975¬ից` երբ հրաժարվեց խաղալ Անատոլի Կարպովի հետ, նրան զրկեցին աշխարհի չեմպիոնի կոչումից, և Ֆիշերն այլևս չմասնակցեց միջազգային խոշոր մրցումներին£ 2005 թ. նա իսլանդական քաղաքացիություն ընդունեց, որովհետև ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում էին` Հարավսլավիայի դեմ միջազգային պատժամիջոցները շրջանցելու մեջ. 1992¬ին շախմատիստը համաձայնել էր Բելգրադ մեկնել` մրցախաղերին մասնակցելու£ Բոբի Ֆիշերը վախճանվել է 2008 թ. հունվարին` երիկամային անբավարարությունից£