Վերնախավը հիասթափվել է Մերկելից


Տնտեսական, քաղաքական և կառավարման ոլորտների ղեկավար կադրերի ներկայացուցիչների 92 %¬ը դժգոհություն է արտահայտել պահպանողականների ու լիբերալների կառավարությու նից` Անգելա Մերկելի գլխավորությամբ£ Այս մասին տեղեկացրել է FOCUS¬ը` հենվելով Capital-Elite-Panel¬ի սոցհետազոտության արդյունքներին£ Հարցվածների ավելի քան 75 %¬ը գտնում է, թե կառավարությունը բավական թույլ է, որպեսզի լուծի հիմնախնդիրները և հաղթահարի դժվարությունները 1987¬ից պարբերաբար անցկացվող հետազոտությունների ընթացքում հարցումների է ենթարկվել բարձր պաշտոններ զբաղեցնող 533 մարդ. նրանց 6 %¬ն է միայն հայտարարել, որ գոհ է կառավարության աշխատանքից£ Այսուհանդերձ, գերմանական վերնախավի 77 %¬ը գտնում է, որ գործող կառավարությունը կարող է դիմանալ մինչև 2013 թ. իր լիազորությունների ավարտը. ավելին, նրանք ուրիշ այլընտրանք չեն տեսնում£ Իսկ 41 տոկոսը խոստովանել է, որ կցանկանար ուրիշ կոալիցիա տեսնել պետության ղեկին£ Հետաքրքրական է, որ 76 %¬ն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ծախսերի կրճատման կառավարության ծրագրին, սակայն նշում են նաև, որ կարելի է ավելի ակտիվորեն գործել. հարցվածների 2/3¬րդը համաձայնել են եկամտահարկի չափի առավելագույն բարձրացման հետ£ Իր հերթին` կառավարությունը մտադիր է փողերի մեծ մասը տնտեսել սոցվճարների կրճատման հաշվին£