Գույների, բրոնզի ու մարմարի երգեցիկ մեղեդին


Հայաստանի երաժշտական ընկերության (նախագահ` Դավիթ Ղազարյան ) շենքի բարենորոգումից հետո նրա կամարների ներքո «Արև¬արտ» կերպարվեստի սրահի մշտական ցուցադրություն ներով վերստին ամրապնդվեց ժամանակակից արվեստագետներից շատերի փոխշփումը տարաճաշակ երկրպագուների հետ£ Բայց այսպիսի անմիջական հաղորդակցության մասին երևակայել անգամ չէին կարող նրանք, ովքեր, ակտիվորեն ներգրավված լինելով մայրաքաղաքի մշակութային առօրյայում, քաջատեղյակ էին Մարիամ Շահինյանի ու Գարիկ Նազարյանի նախաձեռնությամբ 6 տարի անընդմեջ անցկացվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտափառատոնի առանցքային յուրահատկությանը£ Որմնանկարների սրահը դասական երաժշտարվեստի բարձրարժեք լիցքերով կենդանացնող համերգային իրարահաջորդ ծրագրերի իրականացմամբ` որոշակի հանրային հետաքրքրություն, անկասկած, ձևավորվեց Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի հանդեպ£ Հատվածաբար հանրաճանաչելով կերպարվեստի ստեղծագործությունները` «Ազգային պատկերասրահը» միաժամանակ հանրությանը տոգորեց բարձրարվեստ երաժշտակտավների անանցողիկ հոգեթովչանքով, ինչն իր ամբողջ ներուժով հորդում էր հանիրավի մոռացվող գործերի վարպետ կատարումների շնորհիվ£ Այդուհանդերձ, արվեստների երկխոսության այս հնարքով առավել շահում է երաժշտարվեստի հանրահռչակումը£ «Ազգային պատկերասրահի» մշտական ունկնդիրներն ավելի կախարդվում են արտասովոր միջավայրում անթերի մատուցվող երաժշտաելևէջների ներդաշնակությամբ, քան նախասրահում և փառատոնի բուկլետում ներկայացվող կերպարվեստի բացառիկ նմուշներով£ «Արվեստ. XXI դար» հիմնադրամի նախագահ Հարություն Մարգարյանի մտահղացմամբ` ՀԵԸ հարկի տակ անհամեմատ խորացված ներկայացավ այս արվեստների երկխոսությունը£ Առաջին անգամ Հայաստանում փորձ արվեց միահյուսել կերպարվեստն ու երաժշտությունը` փոխներթափանցված մանրազնին մատուցմամբ£ Եթե ՀԵԸ նախասրահում մեկտեղված տարաոճ գեղանկարների ու փոքրածավալ քանդակների մի մասին հպանցիկ էր ուշադրություն դարձնում այցելուն, ապա դահլիճում միանգամայն այլ կերպ էր ընկալում իր կողմից հարկավոր արժևորում չստացած գրեթե բոլոր մոդեռն աշխատանքները£ Ժամանակակից երփներանգ լուսարձակներով, բեմի հետնապատի կենտրոնին հառված կինոխցիկի տարանկյուն հեռարձակմամբ, ճիշտ է, բեմահենակին ցուցադրված գեղանկարի գույները երբեմն այլերանգ էին ներկայանում, բայց խոշոր պլանում ցայտունանում էին հեղինակային ասելիքի բոլոր մանրամասները£ Ամբողջական ընկալումը դյուրանում էր` հատկապես շեշտադրելով պատվանդանին տեղակայված մանրաքանդակների աննշան, վերացարկված ուրվագծերը£ Գեղարվեստական լուսավորման (Էդգար Իրադյան ) և նորագույն տեխնիկայի անխաթար սարքավարման (Գարեգին Թորոսյան) խորհրդավոր ներգործությունը, սակայն, հոգեպես անլիարժեք կլիներ, եթե առանձին¬առանձին ցուցադրվող մոտ 2 տասնյակ նկարներն ու քանդակները չմատուցվեին հնարավորինս իրենց ներթաքույց բովանդակությանը համարժեքացված երաժշտական կտավների կենդանի կատարումներով «Dominatus» ինքնատիպ նորելուկ երաժշտախմբի (հիմնադիր` գեղարվեստական ղեկավար` Նատալի Գալստյան ) մենակատարների£ Գևորգ Մշեցու յուղաներկ «Կարոտի շիրմաները» Կոմիտասի «Ալագյազ»¬ին են «վերագրվում» Նադիմա Կոմբաջյանի (սոպրանո) երգով ու Հարություն Թագվորյանի դաշնամուրային նվագակցությամբ, իսկ խառը տեխնիկայով արված «Դափնին»` Պոնսեի «Էստրելիտա»¬ին է զուգահեռվում ջութակների քառյակի (Սոնա Խաչատրյան, Օլգա Մաթևոսյան, Քրիստինե Սիմոնյան, Աստղիկ Կարապետյան) ու Լենա Թորոսյանի դաշնամուրային նվագի միահյուսմամբ£ Հայկ Թոքմաջյանի մարմարե «Թռիչքը» անկասելի է դառնում Սոնա Խաչատրյանի ջութակի լարերով հնչեցված Բախի սոնատով£ Նունե Թումանյանի բրոնզե «Համբույր»¬ին Պրոկոֆևի «Մեղեդի»¬ն է նոր իմաստավորում հաղորդում Օլգա Մաթևոսյանի ջութակով£ Գարեգին Պողոսյանի ջնարակված կավե «Բրուտագործ»¬ին հազիվ թե կարելի լիներ ավելի համահունչ երաժշտական հենք գտնել, քան Տիգրան Մանսուրյանի «Էպիգրամը»` ջութակի, թավջութակի և դաշնամուրի եռանվագով£ Այսպես նորովի ինձ համար էլ հետաքրքիր են դառնում այլ ցուցահանդեսներից արդեն ծանոթ «Վենետիկ» և «Ժամանակի անիվ» աշխատանքները ՀՆՄ երիտասարդական սեկցիայի վարիչ, նկարչուհի Աննա Հարությունյանի, ով, ի դեպ, կազմակերպիչն էր այս ցուցադրության£ Ինչպես նաև` Լևոն Թոքմաջյանի մարմարե «Համբույրն» ու Փարավոն Միրզոյանի «Հրաժեշտի համբույրը» («համբույների» առատություն էր...), Լուսիկ Ագուլեցու «Ընկուզենիներն» ու «Արև-արտի» նորընծա ասպետ Ստեփան Անդրանիկյանի «Աշնանային ռապսոդիան»£ Գույների, բրոնզի ու մարմարի մեջ պարփակված երգեցիկ մեղեդին են, կարծես, վեր հանում «Dominatus»¬ի մենակատարները Բուամորտիեի, Վիլյամսի, Պուչինիի, Սկրյաբինի, Մետների, Բաբաջանյանի երաժշտական գործերի ներշնչված կատարումներով£ Փոփոխվում են նկարակալի ու պատվանդանի վրա կերպարվեստի տարաոճ աշխատանքները` ծնունդ տալով այլազան հյութեղ հնչերանգների£ Ցուցահանդես-համերգի ավարտական գունագծերով ու ակորդներով յուրովի ամբողջանում է Վահե Թևոսյանի «Ես և նա» («Նկարչությունը և երաժշտությունը») գեղանկարը` հընթացս մտահղացված ու իրականացված£ Ինքս մտովի համադրում եմ ՀԵԸ համերգասրահում «Dominatus»¬ի ծնունդն ավետող նախորդ այցելությունիցս պահպանված տպավորություններս այս երեկոյից ստացածիս հետ£ Եվ վստահաբար եզրակացնում, որ «Արվեստ. XXI դար» հիմնադրամի նախագահը անպայման կհղկի այս նոր մտահղացման հետագա արտահայտությունները ևս` ընդլայնելով մատուցման կերպապնակն ու կատարելությունը£ Իր փայփայած նվիրական գերնպատակին (աշխարհի քարտեզում Հայաստանը դարձնել հոգևոր մի տաճար, որում աղոթելու համար ուխտագնա ցություն կձեռնարկեն օտարներն անգամ) համահունչ£ Ինչպես ընդամենը մեկ տարում իր անօրինակ գրավչությունը հաստատեց «Dominatus»¬ը, որի ծննդյան վկայագիր առաջին ելույթների արտասովոր հնչողությամբ կախարդված երաժշտասերները կարճ ժամանակահատվածում անհերքելի կայացմանը հավաստիացան այս vox orchestra¬ի («ձայն նվագախմբի»)£ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած անդրանիկ աշնանային ելույթին շուտով հաջորդեցին նորերը£ Երաժշտագետ, խմբավար, սիմֆոնիկ դիրիժոր Նատալի Գալստյանի գործիքավորած երկացանկը համալրած նոր ստեղծագործությունների կատարումները անշփոթելի հմայքով հոգեհարազատացան բազում արվեստասերների£ Կոմիտասն ու Շնորհալին, Վերդին ու Էշբախերը... Արտերկրում գտած առաջին ջերմ ընդունելությամբ (Մոսկվայի Գալինա Վիշնևսկայայի օպերային երգեցողության կենտրոնում) տարածվեց մեր նոր երաժշտախմբի համբավը ռուս խստապահանջ արվեստասեր հանրության շրջանում£ Այդուհետ ունեցած մենաելույթով «Ազգային պատկերասրահ» երաժշտափառատոնում` նորահաստատման հայտով ներկայացավ իր հասունացման կարճառոտ ընթացքին լավատեղյակ արվեստասերներին գործիքային երաժշտությանը հոգի հաղորդելու հավաքական ձայնը բավականաչափ կատարելագործած «Dominatus»¬ը ( լատ.` «արքայություն»)£ Անջինջ մնաց զգայացունց ներգործությունը արդի հայ երաժշտարվեստի նահապետ Էդվարդ Միրզոյանի բարդագույն սիմֆոնիայի «արքայական» կերպավորման, որ կրկին կենդանացավ օրերս, Երաժշտության բացօթյա տոնահանդեսում£ Վերընթացի նոր նախանշանները, հուսանք, երկար չեն սպասեցնի£ Կասկածից վեր է այլևս, որ ՀԵԸ և «Արվեստ. XXI դար» հիմնադրամի համագործակ ցությունը ունակ է մշակութային հրավառություններ նախաձեռնելու և դրանց հաստատուն գունեղացմանը ջանասիրաբար ու մասնագիտական խղճի մտոք հետամուտ լինելու£ Արվեստների հաջորդ երկխոսությունն էլ անհամեմատ անթերի ու սրտահույզ կկայանա£ Քանզի համարձակ առաջաքայլն արդեն արված է£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ