Ազգերի առաջնորդներ արտերկրացիք


Տնտեսական անկումները սովորաբար սոցիալական անկումներով են ուղեկցվում, և անհուսության մեջ հայտնված մարդիկ ազգայնամոլ են դառնում կամ օտարապաշտ£ Ինչպես չեխական Reflex¬ն է նշել, ֆրանսիական, իտալական ու հունգարական լրատվամիջոցների հրապարակումներում սկսում է մշտական դառնալ մի ենթատեքստ. ժողովուրդն աղոթում է, որ «ուժեղ անհատականություն» հայտնվի, որը կկարողանա իրենց երազած կարգուկանոնը հաստատել, տնտեսական լճացման խավարից Եվրոպան դուրս բերել դեպի ծաղկող տնտեսության արևը£ Եվ ամենակարևորը, երկար սպասված այդ ղեկավարը մոգական փայտիկի մի շարժումով վերացնելու է գործազրկությունը… Ու կարծես թե բոլոր ժամանակներում է այդ սպասումը եղել. հասարակական խորը ցնցումների ժամանակ ժողովուրդների առաջնորդ են դառնում հիմնականում այլերկրացիները£ Հռոմեական կայսրության փլուզումից հետո բարոյալքված Եվրոպան փրկեց ոչ թե հին հունական փիլիսոփան ու ոչ էլ նույնիսկ հռոմեական պետական գործիչը, այլ երկրային ծագումով պաղեստինցի հրեա Հիսուս Քրիստոսը, ում ուսմունքը հենց եվրոպական մայրցամաքում նոր մշակույթի հիմք դարձավ£ Ֆրանսիացիների ամենաժողովրդական ու ամենանշանավոր զորավար Նապոլեոն Բոնապարտն էլ ոչ թե ֆրանսիացի է, այլ կորսիկացի£ Մարքսիզմ¬լենինիզմի հիմնադիրներ Կարլ Մարքսն ու Ֆրիդիխ Էնգելսը ոչ թե գերմանացի, այլ հրեաներ էին£ 1933-45 թթ. գերմանական ժողովրդի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը ավստրիացի էր, իսկ նրա ընտանիքի մի մասը` Չեխիայից, և նրա ռազմական հակառակորդները հաճախ իր հասցեին ասում էին` «Այդ բութ չեխ եֆրեյտորը»£ Ռուս միապետ և 2¬րդ աշխարհամարտում հաղթած Ստալինը (Սոսո Ջուղաշվիլի) զտարյուն վրացի էր, իսկ նրա գործընկերն ու Մեծ Բրիտանիայի փրկիչ համարվող Ուինսթոն Չերչիլը` մորական կողմով ամերիկացի£ Կոմունիստական առաջին նախագահ Կլեմենտ Գոտվալդը բոլորովին չեխ չէր, այլ` գերմանացի ու ինքն էլ, ինչպես և հայրը հրեատյաց էր£ Միացյալ Նահանգների լեգենդար նախագահ Ջոն Ֆ. Քենեդին, իր բոլոր նախնիներով հանդերձ իռլանդացի է եղել£ Ի դեպ, ԱՄՆ¬ի երբեմնի արտգործնախարար Մադլեն Օլբրայթը նույնպես ամերիկուհի չի եղել, անգլերեն նա սովորել է 14 տարեկանում...