ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դրամի կուրսը «քիսաչիների» ձեռքում է Գրեթե բոլորն այն կարծիքին են, թե դրամը չի լողում. նրան լողացնում են արհեստավարժ «քիսաչիները»£ Չեղածը չեն կորցնում Այսպես կոչված «էլիտայի», կամ ավելի ստույգ բիրդան աղաների երեխաներին որտեղի՞ց ազգային մտածելակերպ, որ բացվելիք օտարալեզու դպրոցներ հաճախելով էլ կորցնեն£ Այս դեպքում` նորը լավ մոռացված հինը չէ Ըստ վերլուծաբանների` ՕԵԿ¬ը «վերագտել» է նախկին պոպուլիզմը, բայց այնքան մաշված վիճակում, որ «պոչինկել» կամ «շտոպկել» արդեն գրեթե անհնարին է£ Կեղծ սեր, կամ աշխարհաքաղաքական բազմանկյունի Ներկա դրությամբ Ռուսաստանը սիրում է Թուրքիային, Թուրքիան սիրում է Ադրբեջանին, Ադրբեջանը սիրում է Իսրայելին, Իսրայելը սիրում է... իր «զոքանչին» (ԱՄՆ¬ին, իբր թե)£ ԱՄՆ¬ն ինչպես միշտ գերադասում է «գրուպավոյ» «սերը»£ Ավետարանը Իրանի համար չէ Ժողովրդական ասույթի նմանությամբ Իրանի գլխին ավետարան կարդացին, ասաց, հերիք է, ուրանիս հարստացումը կուշացնեք£ Իսրայելը` Օբամային Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ Իմ քնքուշ սևամորթ, դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, ինձ թողել-հեռացել ...Ես իմ երազն եմ կորցրել, Վաշինգտոնի փողոցներում£ Ահմադինեջադը` պատժամիջոցների կիրառման պայմանագիրը ստորագրողներին Ժողովրդական ասույթի ոճով Ով Իրանին ՈՒՐԱՆա Թող ջուխտ աչքով կՈՒՐԱՆա£ «Կո՞ւյս» էր Թուրքիան, հիմա՞ դարձավ «պոռնիկ» Երբ Թել¬Ավիվի փողոցներում հրեաները ծածանում էին «Թուրքիան պոռնիկ է» պաստառը, արդյոք չէի՞ն մտածում, որ այդ երկրի պոռնկացման հարցում հսկայական ավանդ են ներդրել£ ՀՅԴ¬ն` Թուրքիայից դեռևս հույսը չկտրածներին Պ. Սևակի խոսքերով Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի ես վախենում եմ, Շատ եմ վախենում բյուրավոր ու բութ «հավատացյալից»... Բնութագրական նմանություն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին` հարավաֆրիկյան մարզադաշտերում ստադիոններում հնչող անկապ բզզոցը, այնքա¯ն նման է Հայաստանի քաղաքական դաշտում առկա «բզզոցին»... Մեդվեդևը` ղրղզներին (բեզցենզուրնի ասույթի հանգույն) Էս ողբերգության պատճառը հասկացա՞ք£ Որ պետությունն ինչ ցույց էր տալիս ու ասում կակաչ ա, ծաղկամանն առած ընկնում էիք հետևից£ Սանկտ¬Պետերբուրգի հանդիպման ժամանակ Ս. Սարգսյան - Ի. Ալիև երկխոսությունից Բենդեր-Կորեյկո երկխոսության նմանությամբ Ի. ԱԼԻԵՎ ¬ 10 հազար ք/կմ, այդքան շա՞տ£ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ ¬ Ամեն անգամ ձեր դիմաց նստելիս` ես կորցնում եմ հավատս մարդկության նկատմամբ£ Մի՞թե դա չարժե 10 հազար ք/կմ£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ