Երբ հիստերիայի բացիլը լափում է ուղեղաբջիջները


Ի՞նչ էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում£ Ի՞նչն էր զայրացրել Ալիևին, որ նա հանդիպմանը հաջորդած տնտեսական համաժողովը թողած, անմիջապես վերադարձել էր Բաքու£ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած այս հանդիպումից ոչ շատ առաջ ղարաբաղյան հակամարտության մասին վարչապետ Պուտինը խոսել էր Ստամբուլում կայացած` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումներին նվիրված խորհրդաժողովում£ Հիշենք` նա ասել էր, որ խնդրի լուծման մասին որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը, իսկ Ռուսաստանը մտադիր չէ նրանցից ոչ մեկի վրա ճնշում գործադրել£ Այս հայտարարությունը խորը հիասթափություն էր առաջացրել Ադրբեջանում£ Ալիևն արդեն բազմիցս դժգոհել էր ԵԱՀԿ Մինսկի խմբից` իբր վերջինիս անգործության համար` իբր այն սպառել է ինքն իրեն£ Ավելին, Հեյդար օղլին զգուշացրել էր, թե չի բացառվում, որ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից, եթե Հայաստանի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրվի` հակամարտությունը մադրիդյան նորացված սկզբունքների շրջանակում լուծելու£ Ուշադրություն դարձնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբից դժգոհելը սովորական է դարձել թուրք¬ադրբեջանական տանդեմի համար£ Այս ալյանսն արդեն տարուց ավելի է, ինչ անօգուտ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը Մինսկի խմբի մենաշնորհից հանելու կամ գոնե այդ խմբի ձևաչափը փոխելու, այնտեղ Թուրքիային խցկելու համար£ Եվ կարծես Բաքվի ու Անկարայի ջգրու, այս ընթացքում ճանաչողական այցով Ստեփանակերտ էր ժամանել Մինսկի խմբի եռանախագահներից Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակութ յունը£ Խե¯ղճ, խե¯ղճ Ադրբեջան£ Մինչ նա ավագ եղբոր` Թուրքիայի հետ միջազգային տարբեր ատյանների դռներն ընկած` դեղ ու դարման է մուրում իր ցավի, իմա` անկախացած Ղարաբաղն իր արնոտ ճանկը վերադարձնելու համար, մեկ էլ իմանում է նոր «արհավիրքի» մասին. Ֆրանսիայի խորհրդարանականները ներկա են գտնվել ԼՂՀ խորհրդարանի նիստին£ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն ուրիշ էլ ի՞նչ կերպ է լինում£ Ադրբեջանի համար, իրոք, դաժան էս փորձությունից հետո նրան հրավիրում են Սանկտ Պետերբուրգ` Հայաստանի հետ հաշտեցնելու£ Վերոհիշյալ հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի լրագրողական ու քաղաքագիտական շրջանակներում լուրեր էին պտտվում, թե Ադրբեջանում պատրաստվում են օրենք ընդունել, որը հնարավորություն կընձեռի հանրապետությունում օտար պետության ռազմաբազա տեղադրել£ Ասվում էր, թե Բաքուն այդպիսով ցանկանում է Նախիջևանում թուրքական, իսկ Ղարաբաղում ռուսական զորք տեղակայելու իրավական հիմք ստեղծել£ Լուրն, ինչ խոսք, անհանգստացնող էր£ Վերլուծաբաններն ու քաղաքագետները հավանական ու անհավանական հազար ու մի վարկած էին դիտարկում` այդ լուրի տարածման իրական նպատակն ընկալելու համար£ Իսկ որպեսզի այն իրոք հասկանալի դառնար, անհրաժեշտ էր պարզել դրա տարածման աղբյուրը£ Պարզվեց` աղբյուրն Ադրբեջանն էր£ Ու ամեն ինչ պարզվեց` լույս օրվա նման£ Եվրոպայից հիասթափված` Բաքվում մի վերջին ճիգ են անում` հույսները վերջին ժամանակներում ռուս¬թուրքական սիրախաղի վրա դրած£ Մեկ էլ տեսար` Մոսկվան համաձայնի, որ Նախիջևանում թուրք զինվորներ հայտնվեն. փոխարենը ի°ր խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու հնարավորություն կստանա£ Բայց պարզվեց` Բաքվի քաղաքական նախագծողներն այս հարցում էլ են սխալվել£ Նրանց առաջարկած այս գործարքը չընդունվեց Մոսկվայում£ Ադրբեջանում մոռացել կամ հաշվի չէին առել, որ Ռուսաստանն այսօր չի ցանկանա ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված ստատուս քվոն խախտել£ Ախր, Նախիջևանում թուրքական զորքի հայտնվելով` Մոսկվան այս տարածաշրջանում առաջին ջութակի իր դիրքը, ըստ էության, կկիսի Անկարայի հետ£ Մի՞թե դա խելքին մոտի՞կ բան է£ Ու Ալիևին Սանկտ Պետերբուրգում ստիպեցին, որ ի լուր աշխարհի, իմա` Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հայտարարի, թե պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները` նախկինում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա£ Իրոք` խե¯ղճ, խե°ղճ Ադրբեջան£ Քո նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր համոզել աշխարհին, թե ճնշեք Հայաստանին, որ խելքի գա, բայց ստացվեց հակառակը£ Ու աշխարհից խռոված Իլհամն անսպասելի լքեց տնտեսական համաժողովը, Սանկտ Պետերբուրգից փախավ տուն£ Իսկ այնտեղ, ինչպես երևում է, հարազատները խիստ կշտամբել են նրան£ Ու Բաքվում դեմքը փրկելու համար գուցե այլ ելք չէ՞ր մնում, բացի... Բայց ժողովրդական իմաստնությունն ասում է` վիրավորանքն ու զայրույթը, առավել ևս` ատելությունը, լավ խորհրդատու չեն կարող լինել դժվարին պահերին£ Հայաստանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարեցին, որ բանակցությունները վիժեցնելու նպատակով սադրանքն Ադրբեջանի համար սովորական վարվելակերպ է£ Սակայն խելոք խոսքը խելացիների ու հավասարակշռվածների համար է և քնում է հիմար ականջում£ Իսկ Բաքվում, ինչպես երևում է, այդպիսիք այլևս չկան£ Ախր, պարզից էլ պարզ է` Սանկտ Պետերբուրգում Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումից անմիջապես հետո արյունոտ վերջաբանով հրադադարի խախտումը նաև մարտահրավեր էր Մինսկի խմբին, հատկապես այնտեղ համանախագահող Ռուսաստանի Դաշնությանը£ Եվ առաջիկայում Բաքուն ստիպված կլինի համտեսել իր անխոհեմ արարքի ողջ դառնությունը£ Այս պահին մնում է ասել` խևին խրատն` ինչ... Ափսոս այն ջահել կյանքերը, որ հերթական զոհերը դարձան Բաքվի` խելքները թռցրածների հիստերիային£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ