Հա՞ որ...


ՄԵԾ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին գնաճը Հայաստանում է°լ ավելի կատաղի թռիչքներ արձանագրի£ Վաղուց է հայտնի, որ ապրանքների ու ծառայությունների գները մեզանում ոչ թե շուկան է կարգավորում, այլ տնօրինում է ամենազոր օլիգարխիան£ Իսկ ոչնչի չենթարկվող ու կամակոր այս մարդիկ միշտ են ենթարկվում միջազգային շուկաների տրամադրութ յուններին, երբ, բնականաբար, զարգացումները հօգուտ իրենց են սկսում ընթանալ£ Եվ ահա, ՄԱԿ¬ի Պարենի և գյուղատնտեսության մասնագետները կանխատեսել են, թե աշխարհի բնակչության աճի հետևանքով առաջիկա տասնամյակում պարենամթերքի գինը շուրջ 40 տոկոսով թանկանալու է£ Իհարկե, այն մարդիկ, ովքեր ապրանքների նոր գներն են թելադրելու, համենայն դեպս մեզանում, մշտաբաց ախորժակ ունեն£ Եվ եթե թանկացումների համաչափությունը ամենուր մեծամասամբ պահպանվի, մեր երկրում այն ամենաբարձր ցատկերը կարձանագրի£ Մերոնք, այս առումով, ինչպես հայտնի է, բոլորովին էլ համբերատար չեն և ձգտելով բոլորից առաջ անցնել` պարզ է, որ նման ծավալների գնաճը մեր հանրապետությունում ոչ թե կգրանցվի աստիճանաբար` ոչ թե մի ամբողջ տասնամյակի, այլ ոչ պակաս, քան 1-2 տարվա ընթացքում£ Իսկ հայրենի գործարարների հանդեպ նման «վստահություն» մինչ այժմ ունեցած մեր հարուստ փորձն է ներշնչում£ ԱՅՍՉԱՓ անցանկալի կանխատեսումներն, իհարկե, որևէ մեկին չեն կարող ուրախացնել£ Եվ նույնիսկ ամեն պարագայում շահող օլիգարխները սպասվող գնաճի առիթով ձեռքերը շփելու հաճույքը չեն վայելի£ Որքան էլ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ հավաստիացումները լավատեսություն ներշնչեն ու աստիճանաբար տեսանելի դառնան, միևնույն է, նախորդ տարվա ֆինանսատնտեսական դժվարությունների հաղթահարումը դեռ երկար ժամանակ է պահանջելու£ Այս առումով ներկայացվող վիճակագրությունը շարունակում է բավական մտահոգիչ մնալ£ Այսպես, Համաշխարհային բանկի տվյալներով` նախորդ տարի աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 28,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կրկնապատկվել է` հասնելով 6,9¬ի£ Նման իրականությունում, իհարկե, ևս 40 տոկոսով թանկանալիք ապրանքները, բնականաբար, ավելի վատ են սպառվելու£ Հետևաբար ելքը ոչ այնքան գնաճի շարունակականության միջոցով նախկին եկամուտների համամասնությունը պահպանելն է, որքան` աշխարհում տեղի ունեցող զարգացումներին բոլորովին նոր եղանակներով դիմակայելու մեթոդներ կիրառելը£ ԱՅԼԱՊԵՍ` անվճարունակ սպառողների կամ, դիցուք, կենսաթոշակառուների առավել քան համեստ միջոցների հույսին մնալով, օլիգարխիան չի կարող բարգավաճել£ Իսկ Հայաստանում այս խավը ներկայում բնակչության 11,2 տոկոսն է կազմում, ու ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսման` 2018¬ին նրանց թիվը կգերազանցի 13,3, իսկ 2050¬ին` 25,7 տոկոսը£ Կարող ենք ինքնամխիթարվել` նկատելով, որ զարգացած համարվող եվրոպական երկրներում նման ցուցանիշերը շատ ավելի բարձր են£ Սակայն չպետք է նաև անտեսել, որ կենսաթոշա կառուների 12 տոկոսի շեմը գերազանցող երկրների հասարակությունը համարվում է ծերացող...