ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ


Գլխավոր ընդդիմադիր միավորման ներսում առկա տարաձայնությունների մասին խոսակցությունները ոչ այնքան թեժ-ոչ այնքան մեղմ քաղաքական ամռան շրջանակներում արդեն սկսել են գործնական դրսևորումներ ունենալ£ Դժվար է ասել, թե այն ժամանակ ասեկոսեները որքանով էին առնչվում ենթադրյալ կամ իրական խմորումներին, և արդյո՞ք Հայ Ազգային Կոնգրեսի առանցքը կազմող կուսակցության ղեկավարների հրաժարականներն առաջիկայում էլի կշարունակվեն, սակայն փաստն այն է, որ ՀՀՇ¬ն սկսել է լուրջ ճաքեր տալ£ Առանձին վերապահումներով, իհարկե, բայց դրականորեն կարելի է վերաբերվել այն փաստին, որ ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո կատարելապես ուժասպառ եղած այս քաղաքական միավորը երկու տարուց ավելի կարողացավ կուռ շարքերով պահպանել և շարունակել քաղաքական պայքարը£ Սակայն մյուս կողմից էլ գլխավոր ընդդիմադիր ուժը սկսում է քայքայվել իր համար բավական անցանկալի շրջանում, երբ թերևս ավելի հրատապ է դառնում ողջ կուսակցական ռեսուրսն ի մի բերելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպառակտ թիմով մասնակցելու գերխնդիրը£ Անկախ նրանից, որ պառակտության ուղտը հիմա էլ ՀՀՇ¬ի դռանն է չոքել ու որքան էլ հեշտությամբ վերհիշվի, որ նման անհաջողություններ հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերն են հաղթահարել, այսուհանդերձ, տեղի ունեցածի հանդեպ առկա նկատելի հետաքրքրությունը միայն իրադարձություններով աղքատ քաղաքական ամռան առանձնահատկություններով չարժե բացատրել£ Ի վերջո, ՀՀՇ¬ն ոչ միայն մեռնող¬հառնող «շարքային» կուսակցություն չէ, այլև հասարակության թեև փոքրաքնակ, բայց նկատելիորեն քչացած ու կայունացած ընտրազանգվածի շրջանում որոշակի հեղինակություն է վայելում£ Առավել կարևոր է, որ անկախ այս քաղուժի հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից, ըստ ամենայնի` դեռ տևական ժամանակ Լևոն Տեր¬Պետրոսյանի կուսակցության դերակատարությունը ներքաղաքական կյանքում աննկատ չի անցնելու£ Բնականաբար, այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն էլ անկարևոր չեն կարող համարվել... Ավելին, եթե ընդունենք, որ հհշական քարոզչամեքենան իսկապես ճշմարտությունն է ներկայացնում, և տեղի ունեցածի եթե ոչ միակ, ապա առնվազն հիմնական պատճառը կուսակցության քաղաքական գծի հետ առանձին գործիչների անհամաձայնությունն է, ապա նման զարգացումներն օրինաչափ կարելի է համարել£ Սակայն միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե հեռացածներից ով որտեղ է հանգրվանելու` լիարժեքորեն քողազերծելով հրաժարականների իրական շարժառիթները£ Համենայնդեպս, թե° ՀԱԿ¬ում, թե° ՀՀՇ¬ում բավական նկատելի ու ամուր է արմատավորվել անձի պաշտամունք կոչվածը, և այլախոհության թերևս առաջին դրսևորումը կարող է պառակտման ճահճի մեջ ընկղմվելու միայն սկիզբը դառնալ£ Վաղուց գաղտնիք չէր, որ որոշումներն այստեղ Լ. Տեր¬Պետրոսյանը միանձնյա է ընդունում` դրանք գրեթե իբրև աստվածաշնչյան ճշմարտություններ ներկայացնելու պարտադրանքով հանդերձ£ Այս առումով հիմա ավելի հասկանալի է, թե որքան բարդ է եղել ՀԱԿ¬ում ընդգրկված կուսակցությունների վիճակը, երբ պարտադրված էին հնազանդվել ոչ թե միայն սեփական կուսակցապետին, այլ նախևառաջ` Կոնգրեսի առաջնորդին£ Ճիշտ է, առանց բացառության ՀԱԿ¬ում ընդգրկված քաղուժերի պարագայում ՀՀ առաջին նախագահին հպատակվելը քաղաքական դաշտում գոյությունն էլի երկարաձգելու միակ հնարավորությունն էր, բայցևայնպես, նման կարգավիճակն անպատվաբեր լինելով հանդերձ, այսպես թե այնպես երկար չէր հանդուրժվելու£ ՀԱԿ¬ում ներկայացված կուսակցություններն այսօր արդեն առաջին իսկ առիթն օգտագործում են թեկուզև ուշացումով սեփական տեսակետն արտահայտելու£ Եվ սա այն դեպքում, երբ Կոնգրեսի նիստում ոչ թե «ճակատագրական», այլ ընդամենը օտարալեզու դպրոցների բացման հարցն է քննարկվում£ Ու շատ «հանկարծ» պարզվում է, որ երբևէ միաձայն որոշումներ կայացնող կուսակցա պետերն իրարից տրամագծորեն տարբերվող կարծիքներ ունեն£ Ծագած հակասությունները որքան էլ էական լինեն, սակայն տեղի ունեցածի հիմնական պատճառը չեն£ ՀԱԿ¬ն ընդհանուր առմամբ վաղուց է փակուղում հայտնվել£ Եվ որքան էլ ցանկացած ընտրություն քաղաքական ուժին ժամանակավորապես կամ ընդհանրապես փակուղուց դուրս գալու ելքեր ընձեռի, այսուհանդերձ ՀՀՇ¬ի պարագայում ծայր առած վեճը ոչ ավել, քան իրատեսների ու անհամբեր ռոմանտիկների հակասության արդյունք է£ Այնպես է ստացվել, որ Լ. Տեր¬Պետրոսյանի իրատեսությունն ու դանդաղկոտությունը որքան էլ սովորական դարձած լինի, բայց (թեև ոչ բացահայտորեն) օրակարգում է նաև նրան «թոշակի» ուղարկելու խնդիրը. հանգամանք, որն ամեն ինչ ավելի հստակ ու թափանցիկ է դարձնում£ Ի վերջո, տեղի ունեցածը ոչ թե ինչ¬որ անկազմակերպ կուսակցականի չարդարացված ինքնագործունեության արդյունք է, այլ ժամանակի ընթացքում կուտակված բազմաթիվ անշրջանցելի հարցականների պարզ հանրագումար, ինչն էլ այս դեպքում ընդդիմադիր միավորման առանցքային կուսակցությունում առայժմ անկասելի ալեկոծությամբ է նշանավորվում£