Ի՞նչ դիրքով եք քնում


 

Պարզվում է` նաև քնելու դիրքն է «մատնում» մարդու էությունը: Այս ոլորտի մասնագետներն ասում են` ասա, թե ինչպես ես քնում, և ես կասեմ, թե ով ես դու: Լսենք նրանց հիմնավորումները:

1. Եթե դուք չեք կարողանում քնել, եթե ծնկով չեք հենվում ինչ-որ բանի կամ որևէ մեկին, ուրեմն դուք հանգիստ և հուսալի անձնավորություն եք: Նաև` ընկերական շրջապատի հոգին եք: Դյուրին չէ ձեզ վիրավորելը, և դուք չեք վախենում ապագայից: Դուք ունակ եք ժպտալ նույնիսկ ամենամռայլ առավոտները և հեշտորեն ընտելանում եք ցանկացած փոփոխության:

2.Եթե քնում եք սաղմի դիրքով, նշանակում է, որ հաճախ եք պաշտպանության, փոխըմբռնման ու կարեկցանքի կարիք զգում: Դուք զգայուն անձնավորություն եք ու հաճախ ազատություն եք տալիս արցունքներին: «Գունդուկծիկ» քնելով, դուք, ասես, պատսպարվում եք շրջապատող աշխարհից: Փորձեք ձեր տաղանդն ու ունակութ յուններն օգտագործելու միջոց գտնել` սովորեք նկարել կամ պարել, մասնագիտական բլոգ ստեղծեք:

3.Ձեռքերն ու ոտքերը լայն տարածելով` որովայնի վրա քնում են առաջնորդները: Եթե «երջանկության» բերումով դուք քնելու եք այդպիսի մարդու հետ, ուրեմն պատրաստ եղեք ծվարել պատի կողմի մի անկյունում: Այդպիսի մարդիկ եռանդուն և նախաձեռնող են. նրանք ընտանիքում և աշխատավայրում նրբանկատորեն հետևում են կարգուկանոնին, նախընտրում են նախապես պլանավորել ամեն ինչ ու չեն սիրում անակնկալներ: Իրենց համառության ու պատասխանատվության շնորհիվ այսպիսի մարդիկ արագորեն հաջողության, բարեկեցության են հասնում:

4. Մեջքի վրա քնում են առաքինի մարդիկ և արքաները: Նրանք դրական և կենսախինդ են, սովոր են լինել ուշա-դրության կենտրոնում, սիրում են ուրախ միջավայր: Աշխատանքում նրանք համառ են ու կամակոր, բայց նաև իրատես են և նախընտրում են ասել ճշմարտությունը: Ընտանիքում և շրջապատում առաջնորդ են, միշտ` համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Մեջքի վրա գերազանցապես քնում են տղամարդիկ, բայց լինում են նաև «երկաթյա» կանայք:

5.Եթե դուք քնում եք պահակակետի զինվորի նման, նշանակում է` հավասարակշիռ անձ եք, ով կյանքում ունի կոնկրետ նպատակներ ու դրանց հասնելու ձգտում: Դուք խստություն ու պահանջկոտություն եք ցուցաբերում, բայց շատ ավելի պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ:

6.Քնում եք ձկնկուլի նմա՞ն. ինքնատիպ անհատականություն եք: Մշտապես ձեզ ձգում են արկածները, իսկ ձեր տրամադրության կտրուկ փոփոխությունները հաճախ շփոթեցնում են շրջապատի մարդկանց:

Ձեր եթերային քնքշությունը մեկեն կարող է վերափոխվել ատամջարդոցի և հակառակը: Հաճախ դժվարանում եք ընտրություն կատարել: Կյանքում և աշխատանքում նախընտրում եք կայունությունը, անդորրը և կարգուկանոնը:

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՔՆԵԼՈՒ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԻՐՔ ԵՆ ՆՇՈՒՄ

Առողջության համար անհավանական առավելություն է ձախ կողքին քնելը:

Հաճախ ենք լսում, որ շատ կարևոր է հատկապես գիշերը քնելը: Սակայն պակաս կարևոր չէ այն հանգամանքը, թե ինչ դիրքով եք քնում, որովհետև դա կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ: Բժիշկները պնդում են, որ իրականում մեկ դիրք կա, որն օգտակար է առողջությանը` քնել ձախ կողքին:

Ամերիկյան առողջապահության փորձագետ Ջոն Դուիլլարդը պնդում է, որ ձախ կողմի վրա պառկելը հանգստանալու լավագույն տարբերակն է:

- Ժողովրդական հեքիմներն ու իմաստունները այս մասին խոսում են հազարավոր տարիներ: Եվ վերջապես գիտությունը ևս հաստատեց նրանց այս եզրահանգումը,- նշում է փորձագետը:

Որքան էլ դժվար է պատկերացնել, որ սրտին «հենված քնելը» միակ առողջարար տարբերակն է, այդուհանդերձ, մասնագետի կարծիքն արժե´ հաշվի առնել: Երևի արժե: