Անձնական ինքնաթիռներ


Հազիվ թե նորություն լինի, որ առանձին միլիարդատերեր նաև ինքնաթիռների սեփականատեր են: Բայց ինքնաթիռ ասելով` դժվար է պատկերացնել ծավալներով այսքան փոքր թռչող սարք, որը կարող է տեղավորվել սովորական ավտոտնակում: e-Go գերթեթև այդ ինքնաթիռների առաջնեկն արդեն գտել է իր սեփականատիրոջը:

Թռչող սարքը (որը դեռ դժվարանում են ինքնաթիռ կոչել) կշռում է ընդամենը 137 կիլոգրամ: Այն սնվում է WΖnkel ռոտորային շարժիչից և ունի հանովի թևեր: Շարժիչի հզորությունը 30 ձիաուժ է, վառելիքի բաքի տարողությունը 23 կգ և 100 կմ ճանապարհին ծախսում է 3,6 լիտր` 167 կմ/ժմ արագության դեպքում: Թռիչքի համար e-Go-ին անհրաժեշտ է ընդամենը 300 մետր թռիչքահրապարակ:

Ինքնաթիռի ներսում, բնականաբար, օդաչուի նստարանն է` նախատեսված մինչև 193 սմ հասակ ունեցողների համար: Ի դեպ, օդաչուի առավելագույն քաշը կարող է լինել 110 կգ, իսկ օդանավը կարող է տեղափոխել մինչև 15 կգ ուղեբեռ: Օդաչուները տեղեկատվություն ստանում են մեծ էկրանից, որը պատկերում է կառավարման վահանակները, ապահովում շարժիչի հսկողությունը և այլն:

Արդեն սկսվել է e-Go-ի զանգվածային արտադրությունը և հաշվարկված է դրա գինը` 70700 ԱՄՆ դոլար: Vesti.NΖukΖ լրատվամիջոցն այս տեղեկատվությանը նաև հավելել է, որ Չինաստանի ինժեներները ստեղծել են թռչող տաքսի` նախատեսված մեկ ուղևորի համար:

Դե ինչ, ասֆալտը փոխարինվում է օդո՞վ: Հետաքրքիր է, շատերի՞ն կգայթակղի օդով սլանալը: Այդ դեպքում օդային ոստիկաններ ու ապպաներ էլ կպահանջվեն: Խեղճ թռչուններ…