Բազմազավակ Ջոլին ու Փիթը


Նիցցայի մանկաբարձական կլինիկայում Անջելինա Ջոլին նախապես 4 հիվանդասենյակ էր առանձնացրել իր համար` պնդերես լրագրողների հետաքրքրասիրությունից թաքնվելու համար£ Ծննդատուն նրան բերել են ուղղաթիռով, որը վայրէջք է կատարել կլինիկայի տանիքին£ Երկվորյակները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով£ Նորածինների ընդհանուր քաշը կազմել է 4,550 կիլոգրամ£ Հիմա արդեն Անջելինա Ջոլին և Բրէդ Փիթը ունեն վեց զավակ, որոնցից երեքին որդեգրել են. 6-ամյա Մեդոքը կամբոջացի է, 4-ամյա Պակսը` վիետնամցի և 3-ամյա Զախարը` եթովպիացի£ Երջանիկ այս աստղային զույգի սեփական դուստրը` 2 տարեկան Շիլո Նուվելը ծնվել է Նամիբիայում ու հիմա արդեն ֆրանսիացի քույրիկ ու եղբայրիկ ունի£ Նորածին իրենց որդու և դստեր լուսանկարն ամերիկյան մի հրատարակչությանը վաճառելով 11 միլիոն դոլարով` Ջոլին ու Փիթը որոշել են այդ գումարն օգտագործել բարեգործական կարիքների համար£