Առևտրականները գնահատել են.. հոգին


Եվ Աստծո անմահ պարգևը չի գերազանցում 200 դոլարը Ասում են չէ՞` մեր ժամանակներում ամեն ինչ գնվում է ու վաճառվում£ Եվ Նոր Զելանդիայի մի բնակիչ աճուրդի է հանել իր… անմահ հոգին£ Նա այն պատրաստ է վաճառել ամենաբարձր գինը վճարողին£ Հոգեվաճառը նշում է, որ իրենը «հին բարի ոգի է», այլ ոչ թե «նորաձև ստոր հոգի»` չնայած նա հույս ունի, որ դրա «խորքերում նորաձև ինչ¬որ բան կգտնվի»£ 24¬ամյա Ուոլտեր Սքոտն իր հոգին վաճառքի է դրել TradeMe կայքում, և արտասովոր այդ ապրանքով հետաքրքրվողների թիվը տատանվում է 100¬ի սահմաններում£ Վաճառքը կայացել է անցյալ հինգշաբթի. ամենաառատաձեռն գնորդը պատրաստ է վճարել 189 դոլար£ Սքոթն ասել է, որ այս առևտրի մասին մտածել է մի քանի տարի. ¬ Ես նրան չեմ տեսնում, չեմ կարող ձեռք տալ ու շոշափել£ Դրա համար էլ որոշեցի վաճառել` որպես ոչ պիտանի իր£ Գործարքին հետևող փաստաբանի հետ ես հստակեցրել եմ պայմանները. գնորդը ստանում է միայն հոգին և ոչինչ ավելի£ Նա իրավունք չունի իրեն ենթարկեցնել իմ կամքը£ Այդ երջանիկը համապատասխան վկայական կստանա` «Հոգու տեր»£ TradeMe կայքի մենեջեր Մայքլ Օ°Դոննելը հայտարարել է, որ աճուրդը չի խախտել առևտրի կանոնները£ Ավելին` - Նա (վաճառողը-խմբ.) ըմբռնումով էր վերաբերվում այն փաստին, որ միստիկ որևէ բան վաճառելն արգելված է£ Հարցերին պատասխանում էր վստահորեն, նույնիսկ հումորով. այդ երիտասարդի մոտ ամեն ինչ կարգին է£ Չեմ կարծում, թե այս առևտուրը որևէ մեկի դժգոհությունը հարուցի£