«ԾԻՐԱՆ»ԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ


1. Ոչ հոբելյանական ելևէջներ... «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շուրջ, նախամեկնարկային մամլո ասուլիսներով, հետաքրքրությունը առանձնակի սրված էր£ Առաջին տարեդարձով ԶԼՄ¬ների բուռն խանդավառությունը, բորբոքված Կաննի միջազգային կինոփառատոնում 1966¬ից հետո հայազգի կինոգործիչների միայն վերջերս արձանագրած հուսադրող հաջողությունների (սրանում, կարծում եմ, որոշակի ավանդ ունի «Ոսկե ծիրանի»¬ի նախագահ Ատոմ Էգոյանը, ով շուրջ 20 տարի ակտիվորեն մասնակցում է հանրահայտ այդ կինոտոնի աշխատանքներին) փաստերին իրազեկությամբ, փոխանցվել էր հայ կինոսիրող հանրությանը£ 9 տարբեր դահլիճներում առավոտից մինչ ուշ երեկո ձգվող ութօրյա կինոցուցադրությունների ցեյտնոտում դժվարանալով հստակ կողմնորոշվել` ազդեցիկ մշակութային լիցքեր որոնողները հիմնականում դեգերում էին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների միջև£ Ծրագրային ֆիլմերի դիտումներից հազվադեպ ստանալով բարձրարժեք տպավորություններ` ձգտում ներկա գտնվել արտամրցութային ցուցադրություն ներին` Միքելանջելո Անտոնիոնիի, Արտավազդ Փելեշյանի, Վիմ Վենդերսի, Դարիուշ Մեհրջուիի, Յոս Ստելինգի, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Գորան Պասկալևիչի հին ու նոր կինոնկարների£ Շուտով գրեթե դատարկվեցին ծրագրային ցուցադրությունների դահլիճները£ Փոխարենը անկառավարելի կուտակումներ առաջացան վերջիններիս սեանսներին£ Հրավիրատոմս չունեցող հավատարմագրված լրագրողները, ամենօրյա ասուլիսներից ու վարպետության դասընթացներից հետո, չթերանալով «Ծիրան»ային բովանդակության լուսաբանման իրենց աշխատանքում` օրավուր ավելի անհարգալից դիմադրության հանդիպեցին դահլիճների մուտքերի մոտ£ Նախնական մեկշաբաթյա ցուցադրությունների կցկտուր, առավելապես չոգեշնչող տպավորությունները հարստացնելու նրանց բնականոն մղումը տարօրինակ հետևողականությամբ կասեցվեց£ Մասնագիտական արժանապատվությանը հասցված վիրավորական վերաբերմունքով` չհարգելով նույնիսկ հավաստագրերում նշված («ազատ տեղերի առկայության դեպքում») կինոդիտման իրավունքը£ Եվ փառատոնի վերջին օրը, «Մոսկվա» կինոթատոնի Կապույտ դահլիճի մուտքի մոտ, պաշտոնական արտահայտություն ստացավ£ (Կոնկրետ իմ նկատմամբ վերաբերմունքը չափազանց բարեհաճ էր, բայց դա ամենևին էլ պայմանավորված չէր մասնագիտական հմտություններիս պատշաճ գնահատությամբ` հիմնադիր կազմակերպիչների կողմից£ Ուստի, ի նշան պրոֆեսիոնալ համերաշխության, հարկ եմ համարում ընդդիմանալ գործընկերներիս հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքին)£ Հավաստագրերի տարբերանշանների շարքում սահմանելով «PRESS»¬ի նոր «իրավունքը»` մուտքը միայն տոմսերով£ Փաստորեն ՎիվաՍելի կորպորատիվ ու հարյուրավոր այլ կազմակերպութ յունների հավելյալ ֆինանսական աջակցությունը հնարավորություն չէ՞ր ընձեռում կինոդիտման արտոնություն տալ իրենց փառատոնի բարյացակամ լուսաբանությանը, ըստ էության լայնամասշտաբ գովազդին լծված մի խումբ լրագրողների£ Նրանք պիտի բավարարվեին մամլո ասուլիսներո՞վ միայն£ «Երևան» հյուրանոցից դուսր գալուն պես հայտնվեին շարքային կինոսիրողի կարգավիճակո՞ւմ£ Եվ, անմնացորդ նվիրումով, արհամարհելով երևանյան տապը` իրենց մտավոր ու կենսական պոտենցիալն ուղղորդեին «Ոսկե ծիրան»¬ի գրավոր պատմության ձևավորմանը (կայացմանը)` սեփական խորհրդանշական վաստակի միջոցները ներդնելով կինոտոմսարկղերո՞ւմ... Իրեն հարգող լրագրողը ձգտում է անմիջական տպավորությունների լիարժեքության£ 300 դրամ արժե մե°կ ֆիլմի դիտումը… Զավեշտալի մի հանգամանք£ «Ոսկե ծիրան» օրաթերթին թղթակցողներն էլ մյուսներից չէին առանձնացված£ Մինչդեռ… Փառատոնային երկլեզու օրաթերթի 7 համարներով հազիվ թե կարելի լիներ ամբողջական գաղափար կազմել հոբելյանական «Ծիրան»¬ի մասին£ Մեծադիր նկարները, կցկտուր անոտացիաները, հատուկենտ կիսավերլուծականները միայն մոտավոր պատկերացում էին տալիս: ԶԼՄ¬ների պարբերական անդրադարձներով լրացվելու անհրաժեշտություն հարուցում: Համոզված չեմ, որ հայկական կինոփառատոնի միջազգային հեղինակությունն ամրապնդելու համար հյուրընկալ առատաձեռնությամբ պետք է վերաբերվել սոսկ արտերկրից հրավիրվածներին£ Հայթայթված միջոցներն ուղղորդել նրանց պատվելուն ու մեծարելուն` հնարավորինս բազմազան ճոխությամբ£ Իսկ յուրայիններին դնել աղքատ ազգականների նսեմաշարում£ Ուրեմն, անիմաստ էին Կիրիլ Ռազլոգովի ծաղկաձորյան եռօրյա դասընթացները, որոնց առանցքում ընկած էր լրատվամիջոցների ակտիվ աջակցության, վերլուծական մտքի աշխուժացման ապահովման գիտակցության ներարկումը£ 2. Սեզա°մ, բացվիր... Հոբելյանական «Ոսկե ծիրան»¬ը բացելու պատվին միանգամյան արժանի էր Ռոման Բալայանը, ով իրեն պատասխանատու է զգում մայր հայրենիքի ճակատագրի համար£ Մարտիմեկյան իրադարձությունների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը դրա փայլուն հավաստիքն էր£ Նոր ֆիլմը, սակայն, հակասական գնահատականներ ստացավ£ ...Խորհրդային տարիներին արգելված թեմաների շուրջ ժամկետանց խոսակցություն ծավալելու երբևէ զսպված պահանջը «Դրախտի թռչուններ»¬ով բավարարելու իր ցանկությունը նա չթաքցրեց առանձնազրույցում£ Միաժամանակ խոստովանեց, որ 1986¬ից ի վեր, երկար փայփայված ազատությունը ստացած արվեստագետները, մինչ օրս այդպես էլ որևէ գլուխգործոց չերկնեցին£ Նույնիսկ այլախոհական ազատամտությամբ աչքի ընկնող անհատականությունները£ Այս կամ այն չափով շփոթահար, արևմտյան տարատեսակ փորձարարական դրսևորումներով անհարկի հրապուրված£ 30-ամյա կենսափորձով ու մեկուկես տասնյակ ֆիլմերով ուրույն կինոմտածողության գրավչությունը հաստատած հայազգի բեմադրիչը, «Թռիչքներ արթմնի և երազում» (1981թ.) ժապավենում խորհրդանշական բանաստեղծականությամբ մարմնավորած, նորահայտ հնարքներով հոգեբանորեն ներազդու իր ասելիքը զարգացնում է «Դրախտի թռչուններ»¬ում£ Եվ ընկնում չափազանցության գիրկը` «անազատ» խորհրդային կենսատարածքից անջատվելու կարողությամբ օժտելով մեկ¬երկու այլախոհ գրողի£ Ամենատարօրինակը Կատենկա-Ակինշինայի առաքելությունն է` սեռական հաճույքի գագաթնակետին նրանց հասցնելով` թռիչքի նախապատրաստել£ Տեղ¬տեղ կորցնելով իրականության ճշմարիտ զգացողությունը` Բալայանը ինքնըստինքյան հեռանում է իր իսկ կողմնորոշումից£ Անկատար է մնում գլխավոր նպատակը` լայն զանգվածներին հուզել գրաքննության ճիրաններում հայտնված ստեղծագործող անհատականությունների դրամայով£ Արհեստականության, սարքովիության ակնհայտությամբ դառնում անհամոզիչ£ Փառատոնային ստվար ֆիլմաշարում հազվադեպ երևացին բարձրարվեստ կինոնկարներ£ Ընդհանուր առմամբ ցածր էր պրոֆեսիոնալ, գեղարվեստական ընդհանրացման ձգտող մակարդակը£ Գուցե այդ պատճառով էր, որ լիամետրաժ կինոժապավեններին տրվել էր «խաղարկային» բնորոշումը£ Ասենք, խաղարկային տարրերով հագեցած էին վավերագրական աշխատանքներից շատերը£ Անկախ ռեպորտաժային տարրի գերակայությունից: Թեմատիկ բազմազանությամբ, իրադարձային նշանակությամբ, մարդասիրա կան հստակ դիրքորոշմամբ առավել հետաքրքրաշարժ էին հենց վավերագրական ֆիլմերը£ Կենսական կարևոր փաստերի չգունազարդված էկրանավորմամբ անհամեմատ ներգործուն, ներկայացրած ժամանակաշրջանի իրական բովանդակությանն ու արտաքին կաղապարին համարժեք£ Մարդկային արատավոր ապրելակերպը մերժող, Երկիր մոլորակի խաղաղ ու գեղեցիկ հարատևության համար աննկուն մարտնչող£ 3. Խայտաբղետ կինոպաստառ «Ոսկե ծիրանի»¬ի շրջանակներում մեծահամբավ կինոբեմադրիչների աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվելը զանգվածային կինոսիրողին մշակութային ապրեցնող լիցքերով էր հարստացնում£ Անտոնիոնիի «Մասնագիտությունը` լրահավաք», «Կարմիր անապատ», «Գիշեր» և Վիմ Վենդերսի հետ համատեղ նկարահանած «Ամպերից այն կողմ» կինոնկարների տպավորություններով գրեթե անհնար էր դառնում մրցութային շատուշատ աշխատանքների համբերատար դիտումը£ Մանավանդ, երբ կինոպաստառի տեսադաշտում պատկերված արատավոր երևույթների հանդեպ բեմադրիչի հստակ վերաբերմունքը որևէ կերպ չէր հստակվում£ Ինչպես, ասենք, Գարելի «Մշտական սիրեցյալ ներ», Էդ Գաս-Դոնելի «Այս գեղեցիկ քաղաքը», Շանցզուն Ցայի «Կարմիր կոմբայնը» և այլ ֆիլմերում£ Կարլես Բոշի «Սեպտմեբերներ»¬ը, իսպանական Սոտո դել Ռեալ բանտում կազմակերպված երգի փառատոներով և մարդկային ճակատագրերում սիրո բարեփոխող առկայծումներով, լարված հետաքրքրությամբ էր ընկալվում` արված լինելով խաղարկայինի ու վավերագրականի տարրերի միահյուսմամբ£ Սարսռեցնում էր կարծրացած ընտանեկան բարքերի կենսունակությունը առերևույթ XXI դարաշեմի քաղաքակրթությանը համաքայլ ապրող ասիական երկրում («Քողարկված դեմքեր», ռեժիսոր` Հանդան Իփեկչի), որ էկրանին երևում էր «պատվո» սպանությունների արյունալի հերթագայությամբ£ Ռուսաստանը ընդգծված հեգնանքով ընկալող Յոս Ստելինգի «Դուշկա»¬ն յուրովի ջնջում է կինոյի և իրականության սահմանը` հմայելով առանձին դրվագների գեղանկարչական խորաթափանցությամբ£ Կինոքննադատ Բոբի (Գենե Բերվուտս) և անհաջողակ ընկերասեր Դուշկայի (Սերգեյ Մակովեցկի) մինչև վերջ չպարզաբանված փոխհարաբերություննե րում անխնա երգիծվում է ռուս մարդու մուժիկային նկարագիրը` ազգային արժանապատվությունը անխնա տրորելու աստիճան: Ներքին բողոք հասունացնում` մեղմվելով դերակատարների կերպավորման կոլորիտայնությամբ, մարդ արարածի տարատեսակների ընդհանրական բնութագրականությամբ£ «Կարմիր սառնարանի ճանապարհորդությու նը» (ռեժիսորներ` Նատաշա Ստանկովիչ, Լուցիան Մունտյան) Նեպալի հիասքանչ բնապատկերների ֆոնի վրա ավելի ցցուն է ներկայացնում «գրաստային» բեռնափոխադրում ներով օրվա հացի մասին հոգացող պատանիների անարև կյանքի դառնությունները£ Ֆրենկ Քոուլի առեղծվածային սպանությունը հրաշեկ անապատում («Սահարան անցած մարդը», ռեժիսոր` Ք. Մեթյուզ), վերջին ֆիլմը նկարահանելուց անմիջապես հետո, ունայնաթախիծ է արթնացնում£ Խորապես հուզում ու մտահոգում են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն առանց երիտասարդության», Գորան Պասկալևիչի «Կաբարե «Բալկան»», Ջ. Շնաբելի «Սկաֆանդրը և թիթեռը», Ատոմ Էգոյանի «Երկրպագությունը»… Դարիուշ Մեհրջուիի «Կովը» և «Տանձենին» այնքան հարազատ են թվում մաթևոսյանական աշխարհին` իրենց այլաբանական խորասացությամբ, բնության ու կենդանական աշխարհի ուրույն անձնավորմամբ£ Տասնյակ տարիներ են անցել, սակայն Արտավազդ Փելեշյանի սև¬սպիտակ վավերաֆիլմերում («Սկիզբը», «Տարվա եղանակներ», «Մենք», «Մեր դարը»…) զարմանալիորեն գունեղ են պահպանվել ներկայացրած ժամանակին բնորոշ հատկանիշները, չնայած ժապավենների քայքայված վիճակին£ Ճանաչողական արժեք են ներկայացնում հայ վավերագրողների ֆիլմերից շատերը («Գեղարդ», «Փոխակերպում», «21¬րդ դարի վանդալները», «Ո՞վ է Մոնթեն», «Հավերժական թռիչք. Հրանտ Դինք», «Բաղեշ»…)£ Բացառիկ մարդկային ճակատագրերով ապրելու ուժ տալիս («Կյանքն իմ աչքերով», «Հույսի քամիներ», «Անցյալի արձագանքները»…) Կարծում եմ, կինոգետները, գեթ հետահայաց, մասնագիտորեն ճիշտ կգնահատեն հատկապես երիտասարդ հայ կինոբեմադրիչների «Ծիրան»¬ային աշխատանքները` ուղղորդելով վերընթաց ստեղծագործությունը դեպի սիրողականությունից ու պարզունակությունից ազատագրում, կինոլեզվի բյուրեղացում (ոչ միայն տեխնիկապես)£ 4. Հաղթողներին չեն դատում... Այդուհանդերձ… «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի մրցանակակիրների անուններից շատերը, մեղմ ասած, անհավանական թվացին: Հօդս ցնդեցին բարձրագոչ խոսքերը, որոնցով մեկնարկից առաջ արտահայտվել էին գնահատման չափանիշները: Խաղարկային ժյուրիի նախագահ Դարիուշ Մեհրջուին խոստովանեց, որ ամենադժվարը իր ղեկավարած հանձնախմբի դրությունն է եղել: Ներկայացված գրեթե բոլոր ֆիլմերն արդեն ստացել էին այլ միջազգային փառատոների մրցանակներ: Այս պարագայում դժվարանում ես որևէ հիմնավորում գտնել հատկապես «Հրաշալի քաղաքը» (Թայլանդ, ռեժիսոր` Ադիտյա Ասարաթ) ու «Կիտրոնի ծառը» (Իսրայել, ռեժիսոր` Էրան Ռիկլիս) ֆիլմերին «Արծաթե ծիրան» և Բեռլինում, Սոչիում, Սոֆիայում և Սանդենսում հաղթանակած «Ջրահարս»-ին (Ռուսաստան, ռեժիսոր` Աննա Մելիքյան) «Ոսկե ծիրան», իրանական յուրօրինակ Ռոբինզոն-Հոջաթի մասին երկար-բարակ պատմող «Աշխարհի եզրին» (ռեժիսոր` Աբոլֆազլ Սաֆարի)` ժյուրիի դիպլոմ շնորհելուն: Այս կարգի ֆիլմերով հագեցած էր փառատոնը: Ի՞նչն էր սրանց գերազանցությունը մյուսներից: Այդպես էլ պարզ չեղավ: Հայտնի դարձավ միայն, որ գլխավոր մրցանակների բաշխման հարցում տարաձայնություններ են եղել: Հանելուկային է թվում նաև վավերագրական ժապավեններից Մեյրա Աշերի «Կանայք շատ բան են տեսնում» («Ոսկե ծիրան») և Նիշտա Ջաինի «Լաքշմին և ես» («Արծաթե ծիրան») աշխատանքների տարանջատումը: Կրկնակի «հաղթող» դարձան Էրիկ Նազարյանի (ԱՄՆ) «Կապույտ ժամը» («Հայկական համայանապատ կերի»` գլխավոր և Էկումենիկ ժյուրիի հատուկ մրցանակներ) և Հուսեյն Կարաբեյի (Թուրքիա) «Իմ Մարլոնն ու Բրանդոն» (ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի հատուկ մրցանակ և Էկումենիկի` դիպլոմ): Առաջինը իրապատում 4 նովելների շարք է, որոնց միավորողը` հերոսների նույն թաղամասի բնակիչներ լինելն է: Առանձնացվեին ու խմբագրվեին գեղարվեստորեն այդ դրամատիկ կենսադեպերը` Նազարյանի «Կապույտ ժամը» համամարդկային հնչողություն ձեռք կբերեր ու դինամիկ զարգացում: Ի դեպ, Նազարյանն արժանացավ նաև ԱԳՆ սփյուռքի կոմիտեի հատուկ մրցանակին` ճանաչվելով «Հայկական համայնապատկերի» լավագույն ռեժիսոր: Թուրք դերասանուհու դժվարին, անհարկի մանրամասնված ուղևորությունը քուրդ սիրեցյալին հանդիպելու նպատակով` մարդկանց արյունալի թշնամանքով տարանջատողների դեմ ուղղված անհամեմատ ահարկու ահազանգի արժեք կունենար, եթե նախապատվելի լինեին լակոնիկ, խտացված արտահայտչամիջոցները` առաջնայինը շեշտադրող զուսպ հնարքները: «Հայկական համայնապատկերի» դիպլոմին արժանացած «Ջրառատ. մանրապատումներ» վավերագրական ֆիլմի առիթով լրագրողներից մեկի անբացատրելի դիրքորոշ մամբ. «Մարիամ Օհանյանին պատվել են որպես «Կին» միջազգային կինոփառատոնի նախագահ»-հիմնովին երերաց մրցանակաբաշխության տրամաբանվածությունը: Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք չեն խառնվել ընտրությանը` միտումնավոր թույլ տալով տարբեր որակի աշխատանքների ցուցադրությունը: Ժյուրիի անդամ Միքայել Դովլաթյանն էլ պարզաբանեց, որ Օհանյանի ֆիլմը ձայների մեծամասնությամբ է ընտրվել: Անձամբ ինքը դեմ է եղել: Իրականում 17 րոպեանոց այդ կինոժապավենը, թող որ սիրողականության որոշակի կնիքով, քնարական որոշակի շնչով ուշագրավ արտացոլում է Ջրառատի առօրյան: Կարևորը` ամբողջության մեջ չի զիջում ծրագրային բազում աշխատանքներին: Որևէ մեկը չփորձեց հակադարձել Կատրին Բրեային «Արվեստում և կյանքում խիզախության համար» մրցանակին: Չնայած «Հին սիրուհին» և «Սիրավեպ» ֆիլմերից (հատկապես` վերջինից), հակառակ ֆրանսուհու մարտահրավերի ոգով հնչեցրած «այսպես միայն ես կարող էի նկարել» արտահայտությանը, տխուր տպավորություն էր ստացել կինոդիտողների գերակշռող մեծամասնությունը: Էրոտիկ բաց տեսարանների անարվեստ, հիմնականում ինքնանպատակ առատությամբ կինոժապավենը լցնելը չի վկայում ինքնատիպ կինոգեղագիտության մասին: «Կյանքում խիզախելու» պարագան անհամեմատ համոզիչ է. անդամալույծ կինը ապրելու պամար պայքարելու ուժ գտնում է կինոգործունեությամբ: Կինոյում մեծագույն վաստակի համար Վիմ Վենդերսին (Գերմանիա) և Դարիուշ Մեհրջուիին «Փարաջանովյան թալեր»-ներ շնորհելը հիմնավորվեց երևանյան ցուցադրութ յուններով նաև: Հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի ընթացքից չափազանց գոհ էին գլխավոր կազմակերպիչներն ու արտերկրից հրավիրվածները: Նույնիսկ ընդհանուր աղերսներ գտան Կաննի կինոփառատոնի հետ: Մինչդեռ… Իրականում ամենքս ենք շահագրգռված նրա, նախ` համազգային, ապա` միջազգային հեղինակության բովանդակաշատ բարձրացմամբ: Ուրեմն, չխաբենք ինքներս մեզ: Եվ… Ձերբազատվենք նրա փառավորման բուտաֆորականությունից ու հագեցնենք իրական արժանավորությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ