Փոխզիջումների հեռանկարը թուրքերին էլ չի հիացնում


Թուրքիա քաղաքական շրջանակներում մեկ այլ հարց էլ է շրջանառվում` կհրաժարվի՞ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի պահանջատիրությունից` եթե Հայաստանը դադարեցնի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ողջ աշխարհի կողմից ճանաչված դարձնելու գործընթացը: Քաղաքագետ Ռասիմ Աղաևը, օրինակ, կարծում է, որ Թուրքիան դրա համար կարող է սակարկել: Սակայն նրա կողմից դա սխալ կլինի: Ղարաբաղի խնդրում զիջումներից հետո Հայաստանը զիջումներ կանի «1915 թ. եղեռնի» հարցում: Նշանակում է` Հայաստանի և Թուրքիայի կողմից զիջումներ կլինեն նաև այդ «եղեռնի» զոհերի փոխհատուցումների ու տարածքային պահանջների հարցում: (Նկատենք, որ Աղաևի, և ոչ միայն նրա, գրավոր խոսքում Եղեռն բառը միշտ օգտագործվում է չակերտյալ: Ասել է թերևս` որ եթե նույնիսկ փորձում են չընդունել այդ փաստը, ապա միևնույնն է` իրենց նախնյաց կողմից կատարած նենգարարքին իրենք էլ այլ որակում չեն գտնում):