Ժպիտներ


*** Անկեղծության թաղումն էր. համարյա մարդ չկար...

*** Քծնանքի ծնունդն էր. ասեղ գցելու տեղ չկար...

*** Տեր կանգնեց. տիրոջ իրավունքով էլ գլուխը կերավ...

*** Տերություն անելը հաճախ տանում է դեպի գերություն...

*** Ծախու մարդիկ չէին լինի, եթե առնողներ չլինեին...

*** Մարդիկ այնքան են չարացել,

Որ չարքերին անելու բան համարյա չի մնացել...

*** Կյանքն անթիվ բազմակետերի շարան է` մեկ վերջակետով, որին դարձյալ հաջորդում են բազմակետերը...

*** Փող ու կնիք` մարդ ու կնիկ: