Բենզադիետա


Այս չինացին ցավերի դեմ պայքարելու, հիվանդությունները կանխարգելելու արտասովոր մեթոդ է գտել ու արդեն 42 տարի ինքն էլ օգտվում է իր հայտնագործութ յունից:

Չեն Դեցզյունը հավաստիացնում է, որ ամեն ամիս 3-3,5 լիտր բենզին է խմում, որը գնում է իր տան հարևանությամբ գտնվող բենզալցակայանից: Տեղաբնակները Չենին գնահատում են որպես լավագույն ջուլհակ և քարերի փորագրիչ: Սակայն ոչ թե արհեստները, այլ բենզինի հանդեպ ինքնամոռած սերն է նրան ավելի մեծ ճանաչում բերել:

Տարօրինակ այդ հակումը նրան համակել է դեռևս 1969 թվականից, երբ Չենը տառապում էր ուժեղ հազից ու կրծքավանդակի ցավերից: Ոչ մի դեղորայք չէր մեղմում նրա ցավը, և երիտասարդը որոշել է դիմել ժողովրդական մեթոդին` սեփական փորձով ապացուցելով, որ ժողովուրդը երբեք չի սխալվում: