«Ալ Ջազիրա»-ն ԱՄՆ-ում


«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Կատարում, Միացյալ Նահանգներում թողարկել է նորությունների սեփական հեռուստաա լիքը` JΖzeerΖ AΗericΖ:

Առաջին հեռահաղորդման ընթացքում ամերիկյան տարբեր քաղաքների բնակիչները դժգոհել են, թե մյուս հեռուստաալիքներն իրենց օբյեկտիվ տեղեկատվություն չեն տալիս, իսկ հաղորդավարը խոստացել է, որ իրենք «իրական նորություններ» կցուցադրեն (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Նոր հեռուստաալիքը հավակնում է ամերիկյան տեղեկատվական շուկայում մրցակցություն ծավալել այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են CNN-ը, Fox News-ը և MSNBC-ն: Այն ունի շուրջ 900 աշխատակից և 11 մասնաճյուղեր Վաշինգտոնում, Լոս-Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում, Դալասում, Դեթրոյթում, Չիկագոյում և այլուր: Ենթադրվում է, որ ունի նաև 50 միլիոնի չափ լսարան:

Հետաքրքրական է, որ աշխարհահռչակ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հանդեպ միանշանակ չի եղել ԱՄՆ-ի վերաբերմունքը: Այստեղ նրա հանդեպ քննադատությունը գագաթնակետին հասավ հատկապես այն ժամանակ, երբ այն մի քանի անգամ ամբիոն տրամադրեց Ուսամա բեն Լադենին: Սակայն դա չի խանգարել, որպեսզի Ամերիկան շուրջօրյա եթեր տրամադրի: