Դելֆինները ոչնչանում են. ինչո՞ւ


Չէ˜, բնությունն իսկապես ըմբոստանում է. մարդկանց մոլորակն, իսկապես վտանգված է:

Ամերիկացի գիտնականների ահազանգն անհանգստացնող է: Երկրի արևելյան ափերին` Նյու-Յորք, Նյու-Ջերսի, Դելավեր, Մերիլենդ և Վիրջինիա նահանգների լողափերին այս տարի 228 դելֆինի լեշեր են հայտնաբերվել (տեղեկացրել է CNN-ը):

Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտությունների ազգային վարչության մասնագետները գտնում են, որ անհապաղ ուսումնասիրություններ պետք է անցկացվեն:

Ոչ թե ալիքներն են սատկած դելֆիններին ափ նետում, այլ ափին կենդանի հայտնվելով, առանց օգնության դրանք այլևս չեն կարողանում օվկիանոս վերադառնալ և սատկում են մի քանի ժամվա ընթացքում: Իսկ որպես կանոն` ցամաք են նետվում միայն ծեր, հիվանդ կամ վիրավոր ջրաբնակները:

Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների անոմալ այս վարքագծի պատճառը ինչ-որ վարակ կարող է լինել: