ԻՏԱԼԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ


75 տարեկանում էլ Սոֆի Լորենը կանացիության խորհրդանիշ է մնում Շուրջ 100 կինոնկարներում հաջող դերակատարումներով հանդես եկած Սոֆի Լորենը համաշխարհային ճանաչման արժանացավ 1960¬ին` «Օսկար» և Կաննի կինոփառա տոնի մրցանակը շահած «Չոչարա» ֆիլմի շնորհիվ£ Չխամրող իր գեղեցկությունը նա բացատրում է «կյանքի, սպագետիի և ձիթապտղի յուղով լոգանքների հանդեպ ունեցած սիրով»£ *** Երկրորդ աշխարհամարտի տարիներին փոքրիկ Սոֆին ռմբակոծության տակ է ընկել, և դրանից ստացած վերքի սպին մինչև այսօր էլ նկատելի է նրա կզակի վրա£ Սակայն դա չի խանգարել, որպեսզի նա ստանա աշխարհի գեղեցկուհու տիտղոսը£ Պատերազմից հետո Սոֆիի տատիկը բար է բացել, որտեղ ապագա կինոաստղը աման էր լվանում, որովհետև ամաչում էր հանրության առաջ ելույթ ունենալ£ Սակայն դա էլ չի խանգարել, որպեսզի նա աշխարհահռչակ արտիստուհի դառնա£ Սոֆյա Վիլանի Շիկոլոնեն ծնվել է 1934 թ., սեպտեմբերի 20¬ին, Հռոմում£ Հայրը հրաժարվել է ամուսնանալ նրա մոր հետ£ Եվ Ռոմիլդան իր երկու դուստրերի` Սոֆյայի ու Մարիայի հետ տեղափոխվել է ծովափնյա Պոցցուոլի ավանում ապրող մոր մոտ` նրա օգնությամբ մի կերպ «ծայրը ծայրին հասցնելու»£ Ապագա ամուսնու` ռեժիսոր Կառլո Պոնտիի հետ Սոֆին ծանոթացել է 1950 թ.` գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ (ուր Կառլոն դատավոր էր)£ 1957¬ին նրանք ամուսնացել են, սակայն ամուսնությունն անվավեր է ճանաչվել£ Կառլոյի ու Սոֆիի կրկնական հարսանիքը տեղի է ունեցել 1966¬ին£ Նրանց ավագ որդին` Կառլո Պոնտի¬կրտսերը դիրիժոր է, իսկ կրտսեր որդին` Էդուարդոն, ընտրել է հոր մասնագիտությունը (ռեժիսոր)£ Հոլիվուդի Փառքի ծառուղիում Լորենն աստղի է արժանացել 1994¬ին` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար պատվավոր հերթական «Օսկարը» ստանալուց 3 տարի հետո£ Իսկ 2009¬ի հուլիսին իտալական Լիդո¬դի¬Եզոլո քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է արտիստուհու պատվին£ Ի դեպ` կանադական Էտոբիկոուկե քաղաքում նույնպես կա Սոֆի Լորենի անվան փողոց£