ՆԱԽԱԳԱՀԻ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ


Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահը երկրի բարձրագույն պարգևներ հանձնեց նաև մի խումբ օրենսդիրների, որոնց մեջ չէր լֆիկ Սամոն` Սամվել Ալեքսանյանը: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե նա արդյոք չի՞ վիրավորվել, որ Նախագահն իրեն պարգև չի տվել, նա պատասխանել է. - Չէ, ես ոչ մի անգամ չեմ նեղանում: Ճիշտ արեց: Երբ որ պետք ըլնի, ինձ էլ կտա: Վախտը կգա, ինձ էլ կտա: ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, ևս չէր նեղսրտել, որ մեդալ չի ստացել իր «տքնաջան և ազգափրկիչ» օրենսդիր աշխատանքի համար: - Ես նախագահի ցավը տանեմ, ում ուզում ա, նրան էլ տալիս ա: Կարապետյանի խոսքով` իրեն էլ կտա, «երբ որ իրա սիրտը ցանկանա»: Պարզվում է, որ երկրի տնտեսությունն իրենց ափերի մեջ հավաքած ու շատ հայաստանցիների աղքատության հասցրած որոշ գործարարներ ու օլիգարխներ դեռևս հույսեր են փայփայում, որ մի օր իրենք էլ պետական պարգևների կարժանանան… Ուրեմն, այս մարդիկ կամ խնդիրներ ունեն հոգեկան առողջության հետ, կամ էլ իսկապես արհամարհում են հանրային կարծիքն ու մարդկանց` իրենց տրված գնահատականները: