ԳՆԱՀԱՏԱՆՔ


Հոբելյանը` մանավանդ` պետականակերտման տարեդարձը, հայրենիքի պաշտպանության, նվաճված խաղաղության պահպանման գործում ակնառու ավանդ ներդրած անհատների գնահատանքով` պարգև-խրախուսանքներով պիտի նշանավորվեր: Եվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացածների համար տոնը կրկնակի խորհուրդ ձեռք բերեց: Բնականաբար` պարտավորեցնող է երկրի թիվ 1 իշխանավորից անձամբ ստանալ պարգևն ու անձամբ նրանից լսել դրվատանքի խոսքեր: Բայց նույնքան կարևոր է նաև, երբ շնորհի արժանացածներն իսկապես արժանավորներն են. մարդիկ, ովքեր պատկառանք են ներշնչում և հեղինակություն վայելում ոչ միայն իրենց բնագավառներում: Անկախությունը նախևառաջ մեր Զինված Ուժերի նվաճումն է, որն այսօր արդեն 20 տարի պահպանվում է խաղաղության երաշխիք բանակում ծառայողների շնորհիվ: Այս համակարգի ներկայացուցիչների մի խմբի ևս արժանին մատուցվեց` պետական բարձր պարգևների հանձնումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Նազարի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Ալբերտ Գուրգենի ՄԱՐԴՈՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: * * * Զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել թիվ 14746 զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանը: «Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգևատրվել` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Պապիկի Բաղմանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, թիվ 11556 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Մաթևոսի Դավթյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել թիվ 41783 զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ՀՀ ՊՆ աշխատակազմի վարչության պետ Աշոտ Աղվանի Բարսեղյանը, թիվ 51054 զորամասի հրամանատար Աշոտ Բենիկի Գրիգորյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Հայրապետի Ամիրջանյանը, ազատամարտիկներ Աշոտ Սարգսի Հովհաննիսյանը, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանը: Արիության մեդալով են պարգևատրվել թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արմեն Արթուրի Ավագյանը, թիվ 54574 զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պապինի Խաչատրյանը, ազատամարտիկ Աիդա Սերգեյի Սերոբյանը: Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել թիվ 51556 զորամասի հրամանատար, գնդապետ Մարատ Լյովայի Հովհաննիսյանը, թիվ 75937 զորամասի հրամանատար, գնդապետ Սահակ Սմբատի Սահակյանը, թիվ 40359 զորամասի հրամանատար, գնդապետ Աղասի Սարգսի Քեշիշօղլյանը, թիվ 32822 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էդուարդ Գեորգիի Գեոգջայանը , թիվ 35383 զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արա Արամի Քամալյանը, թիվ 20666 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Համլետ Պարգևի Լևոնյանը, թիվ 25149 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սերգեյ Պետրոսի Կարապետյանը , թիվ 25918 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Արշալույս Սամվելի Ղազարյանը, թիվ 52258 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Լյուդվիգի Առաքելյանը, թիվ 38043 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Վալերիի Ավանեսյանը, թիվ 58831 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Էմիլ Ռուբենի Մարտիրոսյանը , թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վլադիմիր Վասիայի Լիսենկոն, թիվ 40861 զորամասի շարքային-պայմանագրային Կամո Կոլյայի Ղազարյանը , թիվ 36534 զորամասի շարքային Համլետ Գագիկի Մալխասյանը , ազատամարտիկներ Վանյա Արտուշի Աբելյանը, Սարգիս Էմիլի Գրիգորյանը, Ռոզա Սուլեյմանի Թովմասյանը: