Ժողովրդագրական ճգնաժամ


Վերջին շրջանում ոմանք տարակուսեցին, ոմանք էլ ոգևորվեցին` իմանալով, որ Ռուսաստանը իր իսկ ծախսով աշխատուժ է հավաքագրում: Եվ շատերը շտապեցին հավաքագրվել` մոռանալով նույնիսկ, թե այնտեղ պարբերաբար որքան վայրագորեն են վարվում եկվորների ու մանավանդ` իրենց իսկ արտահայտությամբ` «կովկասյան ազգերի» ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ ո՞րն է «բարի կամքի» այս դրսևորման պատճառը: Իհարկե` հայաստանցիներին կամ այլ պետությունների քաղաքացիներին գործազրկությունից փրկելը չէ: Ֆրանսիական Liberation¬ն ահա թե ինչ կանխատեսում է կատարել Ռուսաստանի համար` վկայակոչելով հենց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքը. - Երկիրը թևակոխում է ժողովրդագրական տեսանկյունից առավել բարդ ժամանակաշրջան,¬ ասել է Պատրուշևը` հավելելով.- Ենթադրվում է, որ 2011¬ից մինչև 2025 թվականը աշխատունակ տարիքի ազգաբնակչության թիվը կնվազի առնվազն 10 միլիոն մարդով: Ընդ որում, տնտեսական ակտիվության մակարդակը բարձրացնող երիտասարդ և տարեց պահուստային ուժերը փաստացի սպառված են: ԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել` «մեր երկրում բարձր որակավորմամբ աշխատուժ` արտասահմանից այսպես կոչված «միջին դասի» ներկայացուցիչներ ընդգրկելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործման մարտավարությունը քննարկվում է Անվտանգության խորհրդում, որի կազմում ընդգրկված պետական և զինված ուժերի ներկայացուցիչները հստակեցնում են պետության տնտեսական, քաղաքական և ռազմական անվտանգության հիմնական ուղղությունները: Վերջին մարդահամարի տվյալներով` Ռուսաստանի ազգաբնակչությունը կազմում է 142,9 միլիոն մարդ. 5,4 միլիոնով պակաս` 1991¬ի համեմատությամբ (ԽՍՀՄ փլուզման պահին այդ թիվը 148,3 միլիոն էր): 2010 թ. այնտեղ տնտեսապես ակտիվ բնակչությունը հաշվվում էր 75,4 միլիոն մարդ: Ավելին, հաշվարկներ կան, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ռուսաստանաբնակների թիվը կարող է նվազել 127 միլիոնով: Փաստորեն ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ¬ն հայտնվել է ժողովրդագրական անելանելի «շրջանակում». կենսապայմանների կտրուկ վատթարացումը հանգեցրել է մահացության աճի և ծնելիության ճգնաժամի: Սրանից զատ, 2010-2020 թթ. ընթացքում նաև զավակածնության տարիք ունեցողների քանակի նվազում է սպասվում