Հա՞ որ....


Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե իրեն 13 միլիոն դրամ է հարկավոր, որպեսզի համապարփակ հետազոտության միջոցով կարողանա պարզել արտագաղթի ընդհանուր պատկերը: Այնպես է ստացվել, որ պարոն Եգանյանի պարբերաբար կրկնվող պնդումները ժամանակին զարմացնում էին, իսկ հիմա ավելի շատ զայրացնում են: Գրեթե ամեն օր` ըստ օրերի, շաբաթների ու ամիսների ներկայացվում է, թե միայն օդային ճանապարհով Հայաստանից քանի մարդ է մեկնել ու քանիսն են ժամանել: Այսինքն, եթե նշված ծառայության պետն իրական պատկերը պարզելու ցանկություն ունի, ապա ոչ թե 13 միլիոն, այլ 1.300 դրամ պետք է հայթայթի` էլեկտրոնային հաշվիչ գնելու ու պարզ թվաբանական գործողությունների միջոցով իրավիճակը պարզելու համար: Այլապես եթե գործադիրը միամիտ գտնվի ու միգրացիոն ծառայությանը Գ. Եգանյանի ուզած չափով գումար հատկացնի, ապա շատ չանցած պարզվելու է, որ գումարների մի մասը մսխվել է, իսկ ուսումնասիրությունը նրա իսկ նշած նպատակին ոչնչով չի օգնել: Այնպես որ` բազմափորձ Եգանյանը ճիշտ կանի միլիոնների ակնկալիքից հրաժարվի: Մանավանդ որ, 13¬ն էլ հաջողակ թիվ չի համարվում, և նախատեսվող հետազոտությունից, ինչպես ասում են, լավ հոտ չի գալիս: Պարտադիր չէ մերժվել, կամ ավելի ուշ` մեղանչել