ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ


Կաթնամթերք արտադրող ընկերությունների միջև պայքարն առաջիկայում է´լ ավելի է սրվելու: Հավաստիացվում է, որ վերջին շրջանում արձանագրված թանկացումների համար հիմքեր գրեթե չեն եղել: Եվ չնայած կաթի մթերման գինն ու տարաները փոքր¬ինչ թանկացել են, սակայն այս ոլորտում շահույթի ծավալներն այնքան մեծ են, որ գները նույնպես կարելի էր անփոփոխ թողնել: Որոշ տնտեսվարողներ հենց այդպես էլ պատրաստվում են վարվել` իրենց այդ քայլով գնաճին տրված ընկերություններին փաստի առաջ կանգնեցնելով: Կաթնամթերք արտադրող ընկերությունների թիվը վերջին շրջանում շատացել է, և նույնիսկ ամենահայտնի և տարածված ապրանքանիշերն իրենց արտադրանքն իրացնելու խնդիրն ունեն այսօր: Չի բացառվում, որ նման իրավիճակում դարձյալ կրկնվի այն պատմությունը, ինչը նախորդ տարի արձանագրվեց ձվի շուկայում: Այսինքն, որոշ ընկերություններ ժամանակավորապես ու մի քանի անգամ ապրանքի գինը կիջեցնեն` համեմատաբար թույլ մրցակիցներին ընդհանրապես շուկայից դուրս մղելու նկատառում ներով: Ընդգծենք` ժամանակավորապես: