ՆԱԽԱՆՁՈ՞ՒՄ Է


«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային նոր համալիրի բացումը որքան էլ սպասված է համարվել, այսուհանդերձ տհաճությամբ է ընդունվել «Արմավիայի» ղեկավարության կողմից: Արարարողության մասնակիցները հաստատում են, որ Մ. Բաղդասարովն անգամ հարկ չի համարել ներկա գտնվել միջոցառմանը: Փոխարենը օդանավակայանի աննախադեպ վերանորոգումից ու այն ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուց հետո, օլիգարխն սկսել է մտածել ավիափոխադրումների ոլորտը մինչև վերջ մենաշնորհային դարձնելու մասին: «Արմավիան» նախատեսում է մրցակցությունից դուրս թողնել մի քանի անհամեմատ փոքր ընկերությունների` վերջին շրջանում իր կողմից առաջարկվող նորանոր չվերթների ու առաջիկայում նախատեսվող տոմսերի գների որոշակի նվազման միջոցով: Ենթադրվում է, որ մրցակիցների հարցերը լուծելուց հետո, տոմսերի գները դարձյալ վերականգնվելու են, ու այդ ժամանակ նորից պատճառաբանվելու է, թե վառելիքն է թանկացել: