ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ, ՔՆԱՐԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ


m Եթե ձուկը ճիչ արձակեր, նա` իմ շատ մեծ բրամը, ինչպե¯ս կգոչեր կարթի ծայրին, հետո էլ` զամբյուղի մեջ... Զմայլվում եմ գեղեցկությամբ, լռում և, գիշատչի պես որսում... Իսկ զմայլվո՞ւմ են, արդյոք, գայլաձուկը, ուրուրը... m «Բառի տառապանքներ» հասկացության մեջ հարկ է հատկապես ներառել այն տառապանքները, երբ ուզում եմ աշխատել, սակայն չեմ կարողանում: m «Շուրթերը խոսում են սրտի լիառատությունից»: Այս մասին հիշեցի խմբագրատանը, վարպետության շուրջ վիճելիս և հետո վերհիշեցի ճանապարհին, Բրեստի խճուղու կանաչ թունելում: Որքա¯ն ճիշտ է ասված. և ինչպիսի՞ «շուրթեր» կարող են լինել այնտեղ, որտեղ չկա «սրտի լիառատություն»: m Երբ գրում ես ուրիշի մասին, ինքդ քեզ հետ լինելուց մի վախեցիր: Ռոլանի մոտ, օրինակ, իր միջնադարյան Բրյունոնի հետ կապված, այդ բանը բավականին լավ է ստացվում: m Ռեմբրանդտ: Ռոտերդամի պատկերասրահ: Այն ժամանակվա հանրահայտ, կարևոր անձանց բազմաթիվ դիմանկարներ... Հիմա ծիծաղելի է. նրանց թվացել է, թե իրենք են նկարչին պատիվ անում, որ ոչ թե նա` նկարիչը, այլ... իրե°նք են մնալու: m Գնել և հետաքրքրությամբ թերթում եմ «Բելառուսիայի կենդանական աշխարհը» գիրքը: Գազանների, արծիվների և սողունների շարքում շատ լավ է հնչում սովորական սոխակ: Գտեք առավել դիպուկ և հպարտ գնահատական: Ո¯ւր էր, թե մենք ևս կարողանայինք այդպե°ս բնորոշել գրողի կարևորությունը: m Առավոտյան, գրասեղանի մոտից ելնելիս, չգիտես ինչու, հանկարծ հիշեցի, որ «Մայրի°կ, աղավնյա°կս, արեգակ իմ»-ը Պուշկինի սիրած երգն է: Դրա համար էլ այդ երգն ավելի մոտ է ու գեղեցիկ: Ժողովրդական հրաշքին միանում է և պուշկինյան հրաշալի աշխարհը. սերը սիրով է բոցավառվում, լույսը` լույսով լցվում: m Ընկերոջ մոտ, ով քեզ համառորեն համոզում է իր սիրո և բարեկամության մասին, հարցնելն անվայելուչ է` իսկ նա քո ստեղծագործություններից ինչ-որ բան կարդացե՞լ է... Հիշատակի խոսք Կյանքի 70-րդ տարում վախճանվեց ՇԱՎԱՐՇ ՄԵԼԻՔԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 2-ին Երևանում: Միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է որպես ավագ ջոկատավար, անցնելով դպրոցի բովով, աշխատել է նախկին Շահումյանի շրջանի նորակերտ պիոներպալատում (մեթոդական բաժնի վարիչ), ուսուցիչ, փոխտնօրեն: 1960-66 թթ. ընդունվում և ավարտում է Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1979 թ. տեղափոխվում է Կրթության և գիտության աշխատողների արհմիության հանրապետական միություն, աշխատում է որպես բաժնի վարիչ, որն էլ տևում է մինչ օրերս… Շավարշ Խաչատրյանը շուրջ երեք տասնամյակ աշխատելով արհմիությունում` շատ լավ էր տիրապետում իր գործին և կարող ենք ասել, որ, կապված լինելով հատկապես հանրապետության դպրոցների հետ, միշտ եղել է ուսուցչի բարեկամը և հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի նա չտուժի: Անհրաժեշտության դեպքում այցելել է դպրոցներ, համոզել տնօրեններին, հատկապես աշխատանքից անհարկի ազատված ուսուցիչների հարցում: Եվ դա հաջողվել է` առանց դատ ու դատաստանի, առանց թշնամանքի` սխալ գործած տնօրենների և մյուս վարչական աշխատողների հետ բանավեճում: Շավարշը բազմաթիվ հոդվածների ու խաչբառերի հեղինակ էր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում: Ազատ ժամանակը նվիրում էր նաև նկարչությանը, որի առհավատչյան Դավիթաշենի N 93 դպրոցի և այլ դպրոցների մուտքերի ու որոշ կաբինետների (հատկապես հայոց լեզվի և գրականության) ճաշակով ու գեղեցիկ նկարազարդումներն են: Բարեհամբույր, մարդամոտ, անշահախնդիր ու ազնիվ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրա ընկերների և բազում մանկավարժների սրտերում: ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ