«Ծպտյալ» ուղևորը


 

Ո՞նց չզարմանային ավստրալական Մելբուռն օդանավակայանի ուղևորները` ավտոմեքենաների կայանատեղիի 5-րդ հարկում կենգուրու տեսնելով:

Դժվար է, թե ինչպես, բայց պարկավոր կենդանին իր այս շաբաթը արկածով էր սկսել` ան-նկատ թափանցելով: Ուղևորները զարմացել ու զվարճացել են, իսկ օդանավակայանի աշխատակիցները ոչ հալածել, ոչ էլ փորձել են որսալ նրան: Անհապաղ հրավիրել են վայրի բնության պահպանության ընկերության մասնագետներին, ովքեր կենդանուն անասնաբուժական կլինիկա են տեղափոխել: Այստեղ էլ պարզել են, որ կենգուրուն փոքր-ինչ վնասել է հետևի թաթերի մատները: Բուժումից հետո կվճռվի նրան ազատ արձակելու խնդիրը:

Արգելանոցներում վայրենի սպանդ ու խրախճանք սարքող մարդիկ, հավանաբար կհեգնեն. որսն իր ոտքով ձեր ճանկն է ընկել, իսկ դուք նրան բուժմա՞ն եք ուղարկում, միամի˜տ մարդիկ...