«Արյունոտ անձրև»


 

Սահմռկեցուցիչ այս անվանումը բարեբախտաբար իր բովանդակությանը չի համապատասխանում: Գիտնականների հավաստմամբ` դա բացարձակ անվտանգ անձրև է, որն ընդամենը կարմիր հետքեր է թողնում: Այդպիսի երևույթ արձանագրվել է նաև նախկինում, սակայն դա սովորաբար տեղի է ունենում գարնանը: Առաջին անգամ «արյունոտ անձրև» տեղացել է Գոմելում: Մինչև XVII դարը մարդիկ կարծում էին, թե երկնքից իսկապես արյուն է կաթում: Ու դա վատ նախանշան էր համարվում:

Անցյալ շաբաթ օրն սակավադեպ այդ մթնոլորտային երևույթի ականատեսը դարձան Շվեդիայում ու Դանիայում գտնվողները (տեղեկացրել է Vesti-ն):

Գունավոր անձրևները սովորական ջրի կաթիլներ են, որոնց կարմրա-վարդագույն երանգ է հաղորդում Սահարա անապատի փոշին: Ինչպես մասնագետներն են պնդում` մաքուր փոշին: