Տանտիրուհին դեմառդեմ հանդիպել է հանցագործին


 

Երևանի բուհերից մեկի դասախոս, Տպագրիչների փողոցի բնակչուհի Մ.-ն հոկտեմբերի 19-ի երեկոյան ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս` հայտնելով, որ նույն օրը, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը պատուհանից մուտք գործելով շենքի 3-րդ հարկում գտնվող իր բնակարանը` հափշտակել է ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Բայց սա դեռ ամենը չէ. 39-ամյա տանտիրուհին անսպասելի մտել է սենյակ և դեմառդեմ հանդիպելով հանցագործին` վախից կարկամել և քարացել տեղում, իսկ չարագործն էլ նկատելով կնոջը` խոհանոցի պատուհանից արագ դիմել է փախուստի:

Հանցագործի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները նախաքննություն են սկսել: